Կորոնավիրուսի պրոֆիլակտիկայի համար ամենամատչելի միջոցը կերակրի աղն է: Այդ մասին գրում է «Российская газета» պարբերականը՝ վկայակոչելով Առողջապահության նախարարության «ժամանակավոր մեթոդական խորհուրդների» հավաքածուին: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ աղի լուծույթը նվազեցնում է վարակիչ հիվանդությունների վիրուսային և բակտերիալ հարուցիչների քանակը:
Բացի այդ, աղը պարունակում է սելեն՝ հզոր հակաօքսիդանտ, ինչպես նաև ցինկ և վիտամին D:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 43 միլիոնը։