Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի խզումից։ Գրում է Gazeta.ru-ն։
«Հիասթափեցնում է, երբ տեսնում ես դա: Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ երկրներն արդեն երկար ժամանակ զբաղվում են դրանով», - ասել է Թրամփը:
Դրանից առաջ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:
Ավելի վաղ Թրամփը Նյու Հեմփշիրում ունեցած ելույթի ժամանակ ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված իրավիճակը որպես «հեշտ գործ» էր որակել: Նրա խոսքերով՝ դա «հեշտ է, եթե գիտես, թե ինչ ես անում»:
Ընդ որում, ավելի վաղ Դոնալդ Թրամփը զարմացրել էր լրագրողներին, երբ երկու անգամ հնչեցրած նրանց այն հարցին, թե արդյոք հրադադարի ռեժիմը պահպանվում է, դրական պատասխան էր տվել, թեև այդ ժամին արդեն տեղեկություններ տարածվել էին, որ հրադադարի ռեժիմը խախտվել է։
Հոկտեմբերի 25-ին Հայաստանն ու Ադրբեջանը Միացյալ Նահանգների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղում հումանիտար հրադադարի շուրջ համաձայնության էին եկել: