Հոկտեմբերի 27-ին, ժամը 19։55-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 125-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 125-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վալերի Ա․, ծնված 1981 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մ գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված և տեղափոխել ավտոքարշակի վրա: