Կանադայի Սենատի անդամ Լեո Հոսակոսը կոչ է արել Կանադայի կառավարությանը դատապարտել ադրբեջանա-թուրքական համատեղ ագրեսիան և ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Սենատորն այս մասին հայտարարել է խորհրդարանում:
«Կանադայի Սենատը կառավարությանը կոչ է անում անհապաղ դատապարտել Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանա-թուրքական համատեղ ագրեսիան, աջակցել Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանման մշտական արգելքին, ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, և էսկալացիայի սրացման, ինչպես նաև խաղաղ հայ բնակչությանը շարունակ թիրախավորելու լույսի ներքո ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»,-նշել է նա:
Ավելի վաղ Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը հայտարարել էր Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը կասեցնելու մասին:
Կանադացի սենատորը կոչ է արել կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը
Կարդացեք նաև
- Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազորությունները տարածվում են Հայաստանի տարածքի վրա. Արտակ Բեգլարյան
- Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան
- Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ