Թեև Թուրքիան ՆԱՏՈյի անդամ է, ԱՄՆ-ն նրան չի վաճառում F35 ինքնաթիռներ կամ ասենք Patriot ՀՕՊ համակարգեր: Սրանով ԱՄՆ-ն թույլ չի տալիս, որ Թուրքիան ,,հաբրգի,,: Բայց արի ու տես, որ Հունաստանին տալիս է F35, որովհետև գիտի, որ Հունաստանը ,,թռնող,, չի, ու Թուրքիային զսպելու գործում կարևոր խաղացող է նատոյական ներքին խոհանոցում:
Հիմա դասը.
Սովորեք, որ էշ-էշ չկրկնեք, թե երկիրը թալանել էին, դրա համար չկային տեխնոլոգիական, ժամանակակից զենքեր: Զենքի համար փող միշտ էլ կգտնվի, եթե մեկը մտադիր է զենք գնել: Փող եղել է, ու կար: Ավելին, զենք գնելու գործարքներում թալանչիներն ավելի շատ փող կարող էին ,,բռնել,, քան ասենք ճանապարհներն ասֆալտապատելու գործում:
Սպառազինություն ձեռք բերելու համար փող միշտ էլ եղել է, վկա 150 միլիոն դոլլարի պարգևավճարները և այդքան արդեն հավաքված հանգանակությունը: Փող կա, բայց զենքը ամեն մեկին չեն ծախում:
Զենքը (բարձր տեխնոլոգիական) ռազմական դաշնակցին են ծախում, ով հաստատ չի՛ ,,հաբրգելու,, ու չի՛ ,,թռնելու,,:
Թեև եթե թարս նստենք ու շիտակ խոսենք, բարձր տեխնոլոգիական սպառազինությունը ի՞նչ պիտի անի մեկը, ում համար պատերազմը միտինգ է, իսկ զորահավաքը ֆլեշմոբ: