Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երախտագիտություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ցուցաբերած օգնության համար: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ալիևի մամուլի ծառայությանը: Գրում է Gazeta.ru-ն։
«Հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ձեր հաստատակամ և միանշանակ դիրքորոշումը, մեր գործին ձեր անսասան աջակցությունը մեր համերաշխության վառ օրինակն են և շատ արժեքավոր են մեր ժողովրդի համար», - նշվել է հաղորդագրության մեջ:
Անկարայի կողմից տրամադրվող օգնության բնույթը փաստաթղթում նշված չէ:
Նշվում է, որ Ալիևը իր շնորհավորանքներն ուղղել է հոկտեմբերի 29-ին Թուրքիայում Հանրապետության օրվա տոնակատարության հետ կապված:
Ադրբեջանի ղեկավարը հավելել է, որ Բաքուն կշարունակի գործել «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի հիման վրա: