f

Անկախ

Ժամանակն է աշխատել, ոչ թե զբաղվել պոպուլիզմով. Սեմյոն Բաղդասարով


Սեմյոն Բաղդասարովն իր Telegram-ում գրում է.

Լսելով վարչապետ Փաշինյանի ելույթը՝ անկեղծ զարմացա. դատարկ խոսքեր և հերոսության կոչ: Հերոսությունը ղարաբաղցիների արյան մեջ է, այն եղել է, կա և կլինի, իսկ ղեկավարը պետք է հստակ ցուցումներ տա այն մասին, թե իրականում ինչ կարող է անել այսօր: Այսօր անհրաժեշտ է լուծել որոշակի խնդիրներ:

Առաջին: Հայաստանի ղեկը պետք է իր ձեռքն առնի կառուցողական և պրոֆեսիոնալ կառավարությունը, որը ունակ է ղեկավարել և՛ ռազմական գործողությունները, և՛ արդյունաբերության  փոխադրումը ռազմական ռելսերի վրա՝ ապահովելով պետության բոլոր ենթակառուցվածքների կենսագործունեությունը: Որպեսզի իրավիճակը բեկվի,  երկրի ղեկի մոտ պետք է կանգնեն պրոֆեսիոնալները:

Ցավոք, պարոն Փաշինյանը պրոֆեսիոնալ չէ: Նա պոպուլիստ է, որ կարողացավ իր շուրջը հավաքել կողմնակիցների ամբոխը, ոչ ավելին: Պետության գլխին պետք է կանգնի Ազգային փրկության կոմիտեն, որը կղեկավարեն ուժեղ անհատականություններ՝ ունակ կատարելու խնդիրները:

Երկրորդ: Վերջ տալ անիմաստ թափառումներին ՆԱՏՕ-ի շտաբներում և «հավաքական Արևմուտքին» ուղղված օգնության աղերսերին: Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի երկրները, այդ թվում և ԱՄՆ-ն, երբեք Թուրքիայի շահերին դեմ չեն գործի: ՆԱՏՕ-ի համար Թուրքիան հույժ կարևոր դաշնակից է, որի սայրերն ուղղված են Ռուսաստանի դեմ:

Եթե հոկտեմբերի 29-ին Բաքվում՝  թյուրքալեզու պետությունների գագաթնաժողովում հայտարարվի «Մեծ Թուրանի» բանակի ստեղծման մասին, որում կմտնեն փաստացի բոլոր միջինասիական պետությունները, դա սոսկ տագնապի ազդանշան չի լինի: Դա նոր քաղաքական ուժի ձևավորում է, որ չափազանց վտանգավոր է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար:

Օբյեկտիվ իրականությունն ասում է և և միշտ է ասել՝ չի կարող Հայաստանը գոյատևել առանց Ռուսասատնի հետ սերտ միության, դիմանալ նման շրջապատում դա դժվար է: Միայն արդյունավետ  համագործակցություն բոլոր ոլորտներում. առաջին հերթին՝ ռազմական, տնտեսական, քաղաքական:

Երրորդ: Հնարավորինս արագ պաշտոնական մակարդակով դիմել Ռուսաստանի ղեկավարությանը ռազմա-տեխնիկական և ռազմա-քաղաքական օգնության համար: Խոսքը ռուս զինվորների զորակոչի մասին չէ: Խոսքը ռազմա-տեխնիկական օգնությունն ընդլայնելու մասին է, ինչպես նաև Հայաստանը ռազմական ռելսերի վրա դնելու համար տարբեր ենթակառուցվածքների խնդիրների լուծման լայնածավալ աջակցության մասին: Դրա համար պետք է դիմել ոչ թե «առասպելական» ՀԱՊԿ-ին, այլ անմիջականորեն Ռուսաստանի պետությանը:

Կոչերը, զանգերը և մնացած դատարկությունները պետք է վերանան: Միայն գործնական, որոշակի աշխատանք՝ ուղղված խնդիրների լուծմանը:

 

Վերջապես, անհրաժեշտ է ստեղծել հայկական բանակի վերազինման հիմնադրամ, քանի որ այս պատերազմը ո՛չ առաջինն է, ո՛չ վերջինը: Պետք է պատրաստվել տևական դիմակայությանը Թուրքիային: Հայաստանը հարուստ չէ նավթով ու գազով, Հայաստանը հարուստ է իր ժողովրդով: Դիմեք էլիտային, որ բավականաչափ ռեսուրսներ ունի, այդ թվում և ֆինանսական: Հայկական բանակի վերազինման համար կպահանջվի 500 միլիոնից մինչև 1 միլիարդ դոլար: Հայաստանը կունենա շարժունակ և լավ զինված բանակ անօդաչուներով  և ուրիշ համակարգերով, որոնք անհրաժեշտ են ժամանակակից պատերազմ վարելու համար: Բայց այդ բանակը կարող է հաջողությամբ գործել Ռուսաստանի Դաշնության հետ միությամբ:

Ժամանակն է աշխատել, ոչ թե զբաղվել պոպուլիզմով:

 

 

քաղաքական արցախյան պատերազմ Սեմյոն Բաղդասարով

Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
«Գնացեք հողերը պաշտպանեք, ոչ թե 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա». քաղաքացին՝ քաղաքապետարանի պաշտոնյային
ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդակներում. ՄԻՊ
«Ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում». Քաղաքապետարանն ու ոստիկանությունը առգրավեցին փողոցային առեւտուր անողների ապրանքը
Տաթևի վանքի շրջակայքում ստեղծվելու է նոր այգի՝ Ռուբեն Վարդանյանի «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Ավելին
Ավելին