f

Անկախ

Սերգեյ Համբարձումյան. Փակուղուց ելքի տարբերակ


NEWS.am-ը բաց նամակ է ստացել հայազգի ռուսաստանցի հայտնի գործարար, «Մոնարխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Սերգեյ Համբարձումյանից`ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ներկայացնում ենք տեքստն ամբողջությամբ

«Հարգելի պարոն Վարչապետ,

Դինամիկ զարգացող պետությունում ազնիվ, հարուստ, արժանապատիվ ապրելու յուրաքանչյուր ցանկություն գովելի է և շատ հասկանալի է ժողովրդին: 2018թ. հայ ժողովուրդը հավատաց և գնաց Ձեր հետևից ոչ թե վաստակի համար, որը դուք ունեցել եք նրա առջև, այլ նախորդ իշխանությունների դեմ՝ միամիտ և բացարձակ վստահությամբ, որ կսկսի ապրել ավելի արդար և հեռանկարային աշխարհում՝ բարի և պայծառ աուրայով, և ես համոզված եմ, որ դրան հավատում էիք նաև Դուք։

Ես դատավոր չեմ և չեմ պատրաստվում գնահատական տալ նրան, ինչ կատարվել է վերջին երկուսուկես տարվա ընթացքում, ժողովուրդը ավելի ուշ կտա գնահատականը, սակայն Դուք չեք կարող հերքել, և ամբողջ ժողովուրդը տեսնում է, որ մենք հիմա գրեթե անելանելի, բացարձակ ճգնաժամային իրավիճակում ենք՝ անդունդի եզրին։ Իմանալով մեր ժողովրդին և հայոց պատմության ողբերգական պահերը՝ կարող եմ վստահորեն ասել, որ մեզ համար անելանելի իրավիճակներ չկան, և արդյունքում մենք, ի վերջո, ճիշտ եզրակացություններ կանենք և կդառնանք շատ ավելի ուժեղ ու հաջողակ:

Ցանկացած ճգնաժամ հաղթահարվում է արդյունավետ ճգնաժամային կառավարչի կողմից, որը կարող է համախմբել առկա բոլոր ռեսուրսները, արագորեն կայացնել միակ ճիշտ որոշումները, դադարեցնել անկումը (իսկ մենք, թերևս, մոտ ենք ազատ անկմանը), կայունացնել իրավիճակը և վերելք սկսել բոլոր ոլորտներում:

Տվյալ դեպքում Ձեր միակ ճիշտ որոշումը հնարավորինս արագ իշխանությունը փոխանցելն է անձի, ով հաղթահարել է նման ճգնաժամեր և Ռուսաստանի կողմից բացարձակ վստահություն է վայելում:

1992-ին մենք ավելի բարդ իրավիճակում էինք և հաղթեցինք: Կասկածում եմ, որ որևէ մեկը կհամաձայնի պատասխանատվություն ստանձնել, քանի որ նա ստիպված կլինի զիջումներ ստորագրել և չհասկացված լինել, իսկ ապագայում խստորեն քննադատվել ժողովրդի մի մասի կողմից: Բայց մի՞թե սա է գլխավորը: Յուրաքանչյուր ոք այս դեպքում պարտավորություն ունի: Իհարկե, կան անհատներ, ովքեր կարող են հանդես գալ որպես ճգնաժամային մենեջեր, բայց առանց Ռուսաստանի խնդիրը չի լուծվի:

Միանգամայն հաստատ է, որ Դուք չեք լուծի այն խնդիրները, որոնք այժմ կանգնած են Հայաստանի առջև, ինչը նշանակում է, որ դուք պարտավոր եք իշխանությունը փոխանցել այն առաջնորդին, որը նման կրիտիկական իրավիճակում կհամախմբի ազգը: Ես խոստացել եմ երբեք քաղաքականությամբ չզբաղվել, և այս կոչի նպատակը փակուղուց ելքի տարբերակ գտնելն է»:

Սերգեյ Համբարձումյան Նիկոլ Փաշինյան բաց նամակ խմբագրի ընտրանի

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին