Թուրքիայում մեկ օրում COVID-19 կորոնավիրուսային վարակի 2305 նոր դեպք է հայտնաբերվել: Այդ մասին վկայում են երկրի առողջապահության նախարարության տվյալները: Գրում է Russian.rt.com-ը։
Երկրոմ հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 368 513-ի:
Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում COVID-19 կորոնավիրուսից 77 հիվանդ է մահացել, ընդհանուր առմամբ՝ 10,027 մարդ:
Բուժվածների թիվը գերազանցել է 319 հազարը:
Ավելի վաղ Հունաստանի իշխանությունները որոշում կայացրեցին երկրի մի քանի շրջաններում COVID-19-ի դեպքերի կտրուկ աճի պատճառով պարետային ժամ մտցնել։
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազնցել է 44 միլիոնը։