Իտալիայում մեկ օրում 24,991 մարդ կորոնավիրուսով է վարակվել, ինչը ռեկորդային է դարձել համաճարակի սկզբից ի վեր։ Այդ մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Երկրում մեկ օրում կորոնավիրուսի զոհ 205 հիվանդ է դարձել: Հոկտեմբերի 27-ին հայտնաբերվել է 21 989 դեպք, հոկտեմբերի 26-ին` 17 007, հոկտեմբերի 25-ին` 21 273: Ընդհանուր առմամբ, Իտալիայում վարակվածների թիվը 589 766 է կազմում, բուժվածներին՝ 275 404, մահացածներին՝ 37 905:
Ընդհանուր առմամբ, աշխարհում համաճարակի սկզբից ի վեր գրանցվել է կորոնավիրուսի 44 միլիոն դեպք, վերականգնվել է 32 միլիոն վարակված, մահացել է ավելի քան 1,1 միլիոն մարդ: