f

Անկախ

«Ժողովուրդ». «ՌԴ-ն իր բոլոր խաղաքարտերն արդեն դրել է սեղանին, ո՞ւր են Վաշինգտոնն ու Փարիզը». ռուս փորձագետ


«Ժողովուրդ» թերթը գրում է. Այսօր Ժնեւում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Վաշինգտոնում հանդիպումներից հետո, որտեղ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ իրենք եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են կրկին հանդիպել հոկտեմբերի 29-ին Ժնեւում՝ քննարկելու, համաձայնեցնելու եւ դեռեւս հաստատվելիք ժամանակացույցի համաձայն սկսելու իրագործել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հիմնարար սկզբունքներին համապատասխան, հասնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Ստացվում է՝ հումանիտար հրադադարի մասին արդեն երեք համաձայնությունները չեն կատարվում, սակայն Մինսկի խմբի համանախագահներն արդեն խոսում են հստակ ժամանակացույցի հասնելու մասին, որով պետք է կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Այսինքն՝ մտադիր են վաղը Ժնեւում հայտարարել ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման հիմնական քայլերը եւ իրականացման ժամանակացույցը՝ հիմնարար սկզբունքների հիման վրա, որոնց մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում, իսկ դրանք են տարածքային ամբողջականությունը, ազգերի ինքնորոշման իրավունքն ու առանց կրակի հարցի լուծման հասնելու հնարավորությունը:

Սակայն նկատենք, որ հանդիպմանն ընդառաջ երեկ ադրբեջանական կողմը ավիահարվածներ է հասցրել Շուշի եւ Ստեփանակերտ քաղաքների ուղղությամբ: Բացի քաղաքացիական ենթակառուցվածքներից ու բնակելի շենքերից, հարվածներ է հասցվել նաեւ Ստեփանակերտի ծննդատանը, որի հետեւանքով կան մեծ ավերածություններ: Եվ այս իրավիճակում թերեւս անհասկանալի է, թե ինչ կարելի է ակնկալել այսօր կայանալիք հանդիպումից:

Սակայն նկատենք, որ փորձագետներն այնքան էլ սպասումներ չունեն արտգործնախարարների հանդիպումից եւ կարծում են՝ կրակը կարող են կանգնեցնել միայն երկրի ղեկավարները:

Ռուս փորձագետ, պահեստազորի գնդապետ Վիկտոր Բարանեցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Արտաքին գործերի նախարարները Վաշինգտոն էլ գնացին, սակայն ի՞նչ արեցին, վերադարձան եւ կրկին սկսեցին սպանել իրար: ՌԴ-ն իր բոլոր խաղաքարտերն արդեն դրել է սեղանին, ո՞ւր են Վաշինգտոնն ու Փարիզը: Նրանք պետք է երեքով հավաքվեն որեւէ մի վայրում եւ կանչեն այնտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին, որպեսզի վերջիններս ամբողջ աշխարհին ասեն, որ իրենք պատրաստ են կանգնեցել պատերազմը, եւ այդ ժամանակ էլ մենք կարող ենք պատասխանատվություն ունենալ եւ պատժել նրան, ով առաջինն է խախտում հրադադարի ռեժիմը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

բանակցություններ Մինսկի խմբի համանախագահներ

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին