Թուրք ֆուտբոլիստ Ումութ Բուլուտը Тwitter-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ սիրիացի վարձկանները պատրաստվում են նոր շենքեր պայթեցնել Ադրբեջանում:
«Գյանջայի իմ հին ընկեր Հուսեյնն ինձ գրել է, որ տեղեկություն ունի այն մասին՝ այսօր կամ վաղը սիրիացիները պատրաստվում են Ադրբեջանում ավելի շատ շենքեր ռմբակոծել, քանի որ նրանք չեն ստացել իրենց վարձատրությունն Ադրբեջանի կառավարությունից: Իմ սիրելի ընկերներ Եվլախում, Բարդայում և Գյանջայում, խնդրում ենք զգույշ լինել»,- գրել է նա։