BFM TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Նիսում հարձակման զոհերի թիվը երեքի է հասել։ Գրում է Gazeta.ru-ն:
Վիրավորների ստույգ թիվը դեռևս հայտնի չէ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձը Ֆրանսիայի Նիս քաղաքում՝ Նոտր Դամ եկեղեցու մոտ, դանակով հարձակվել է մարդկանց վրա: Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին կարծում է, որ հարձակումը ահաբեկչություն է եղել: