f

Անկախ

Քաղաքացիական անձինք երբեք չպետք է թիրախավորվեն․ Էդ Ռամ


Հարցազրույց անկախ լրագրող Էդ Ռամի հետ։ Լրագրողը 7 տարի աշխատել է BBC-ում, իսկ այժմ թղթակցում է բրիտանական տարբեր թերթերի:

-Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծումից հետո, միջազգային շատ լրագրողներ մեկնեցին առաջնագիծ՝ հարձակումը լուսաբանելու համար: Հենց նրանց շնորհիվ է, որ ճշմարտությունը հասանելի է դառնում հանրությանը: Դուք ինքներդ այցելել եք առաջնագիծ, կպատմե՞ք տեղի ունեցածի մասին։

- Առաջին բանը, որ ես այնտեղ տեսա, գնդակոծվող քաղաքն էր, և թե ինչպես են քաղաքացիական անձինք զոհվում: Դա ակնհայտորեն քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորում է: Ես չգիտեմ, թե որքանով ճշգրիտ են ադրբեջանական զենքերը, սակայն դրանք հարվածում են քաղաքացիական ենթակառուցվածքներին, քաղաքացիական բնակավայրերին, սպանում են խաղաղ բնակիչների, քաղաքներն ու ավանները ամայանում են, կյանքը փոխվում է Ստեփանակերտում և Շուշիում, ինչպես նաև Մարտունիում, որը ևս բավականին դատարկվել է: Ես տեսել եմ պատերազմը շատ միակողմանի, ես Լեռնային Ղարաբաղում հայ զինվորականների հետ եմ եղել, տեսել եմ մի կողմից, բայց կարծում եմ, որ շատ ավելին է կատարվում, քան մենք տեսնում ենք:

-Դուք նշեցիք ադրբեջանական զենքի ճշգրտության մասին: Շատ լրագրողներ վիրավորվել են իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս, չնայած այն հանգամանքին, որ նրանք ունեցել են հատուկ տարբերանշաններ: Օրինակ, ռուս լրագրողներից Յուրի Կոտենոկը վիրավորվել է Շուշիի եկեղեցում: Ի՞նչ եք կարծում, նրանք միտումնավոր են թիրախավորո՞ւմ լրագրողներին:

-Ես վստահ չեմ արդյոք նրանք միտումնավոր են թիրախավորում լրագրողներին, թե՝ ոչ: Այո, որոշ զենքեր հատուկ թիրախային հարված հասցնելու համար են: Լրագրողների` հակամարտությունները լուսաբանելու իրավունքը պետք է հարգվի ազգերի կողմից:

- Ադրբեջանում կա մի հայտնի «սև ցուցակ», որում կարելի է գտնել բոլոր այն մարդկանց, որոնք այցելել են Արցախ․ օրինակ՝ Ջորջ Քլունին, Մոնսերատ Կաբալյեն, որն, ի դեպ, համերգ է ունեցել Ստեփանակերտում, ինչպես նաև բազմաթիվ լրագրողներ: Դուք անկախ լրագրող եք, որն այցելել է Արցախ, գուցե դուք էլ պատահաբար հայտնվեք այդ սև ցուցակում:

-Ես այդ «սև ցուցակի» մասին շատ բան չգիտեմ: Կարծում եմ ՝ լրագրողներին պետք է թույլ տրվի կատարել իրենց գործը: Ոչինչ չպետք է խանգարի նրանց կատարել իրենց աշխատանքը և ներկայացնել կոնֆլիկտային իրավիճակը:

- Ադրբեջանական կողմը հերքում է, որ գնդակոծել և թիրախավորել են ոչ ռազմական օբյեկտները: Որպես պրոֆեսիոնալ լրագրող՝ ինչպե՞ս պետք է գործեք աշխարհին ապացուցելու համար, որ դուք իրավացի եք և հենց Ադրբեջանն է կեղծում իրականությունը:

- Ամբողջ աշխարհում է այդպես: Կարծում եմ ՝ դա այն է, ինչի մասին լրագրողները պետք է տեղեկացված լինեն: Լրագրողները պետք է համոզվեն, որ իրենց կատարած աշխատանքն արդար է, չտրվեն այն մարդկանց փորձերին, որոնք փորձում են կասկածի տակ դնել ռեպորտաժի իսկությունը: Ես գիտեմ, որ ես տեսել եմ հակամարտության մի կողմը, պատերազմը տեսել եմ հայկական կողմից, նրանց (խմբ․՝ հայկական կողմին) խոցում են արկերը, ինչը ողբերգական է: Քաղաքացիական անձինք երբեք չպետք է թիրախավորվեն: Հակամարտության արդյունքում երկու կողմերից էլ զոհվում խաղաղ բնակիչներ, ինչը սխալ է: Ես գիտեմ, որ դա պատերազմի բնույթն է, բայց կարծում եմ, որ իրական ողբերգություն կլինի, եթե այս ամենը շարունակվի. խաղաղ լուծում է հարկավոր, երկու կողմերն էլ պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ, հավատարիմ մնան հրադադարին և զինադադարին, հանգեն այն եզրակացությանը, որ մարդկանց սպանելը երբեք լուծում չէ:

Մեդիա պաշտպան

Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Անահիտ Մանասյանը ներկայացրեց, թե ինչու քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ չի արձակվել
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրան
Ավելին
Ավելին