f

Անկախ

Անազատության մեջ գտնվող 2 քաղաքացի, որոնք նախկինում մարտական ուղի են անցել, կմեկնեն ռազմաճակատ․ փաստաբան. Tert.am


Անազատության մեջ գտնվող 2 քաղաքացի, որոնք նախկինում մարտական ուղի են անցել, կմեկնեն ռազմաճակատ։ Դատարանը բավարարել է միջնորդությունը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը։

«Ընդհանրապես այս օրերին դատարան բազմաթիվ միջնորդություններ են ներկայացվել` ռազմաճակատ մեկնելու կապակցությամբ։ Կամքը՝ կալանավորներինն է։ Այս գործվ միջորդություններից մեկը բավարարել դատավոր Նելլի Բաղդասարյանը, մյուսը` Դավիթ Բալայանը»,-ասաց փաստաբանը։

Փաստաբանը նշեց նաև, որ պատերազմի ավարտից հետո տվյալ անձիք շարունակելու են կրել իրենց պատիժը։

«Իրենց գործի հետ կապ չունի ռազմաճակատ մեկնելը։ Հավանաբար դատարանը անհաղթահարելի ուժի հիմքով կկասեցնի վարույթը, մինչև վերադառնալը, ես այդպես եմ ենթադրում։ Պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամետներ կան, եթե օրինակ՝ անձը վերադառնա և պարզվի քրեական պատասխանատվության ժամկետները լրացել են, ինքը կարող է պատասխանատվությունից ազատվել այդ հիմքով, իհարկե, եթե ինքը չպահանջի, որ արդարացվի։ Բայց իրենց անազատության հետ կապված պատժից չի կարող հանվել։ Օրենսդրական այդպիսի մեխանիզմ չկա»,- ասաց փաստաբանը։

Հարցին, երբ պատերազմի առաջին օրերից բարձրացրել էին ազատազրկվածներին ռազմաճակատ ուղարկելու հարցը, հայտարարվեց, որ այդպիսի մեխանիզմ չկա, փաստաբանը պատասխանեց․

«Ազատազրկված լինելը խափանման միջոցի հետ կապ չունի, խափանման միջոցը դեռևս ընթացիկ փուլում գտնվող գործերին է վերաբերում։ Եթե դատարանը գտնում է, որ այդ պահին կալանավորման հիմքերը վերացած են, ապա դատարանը կարող է կալանավորումը վերացնել։ Դա ցանկացած պահին վերաբերում, կապ չունի պատերազմական դրություն է, թե ռազմական։ Պատժից ազատելու ընթացակարգերը հստակ նախատեսված են օրենքով, և այստեղ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատումն է ճանապարհը, զուտ ռազմաճակատ մեկնելու հիմքով պատժից ազատման կարգ մեր օրենսդրությունը չունի»,- ասաց փաստաբանը։

ՔԿՀ Արցախի Հանրապետություն

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին