Աչքովս ընկավ, որ Քոչարյան Անդրանիկը ասել է, որ իրենք ( " Իմ Քայլը " ) կլուծեն Արցախի անվտանգության հարցը ...
Ամեն ինչ այդքան տխուր չէր լինի, եթե Քոչարյան Անդրանիկը նոր ու ականջահաճո խոստումներ տալուց առաջ մեկնաբաներ, թե վերջին 2.5 տարում, ով և ինչպես, կամ միգուցե ինչու խանգարեց իրենց, որ ապահովեին Արցախի անվտանգությունը ... ???
Հիշեցնեմ, որ ավագի սերնդի օբյեկտիվ, ազնիվ և պայծառ հիշողությամբ Գյումրեցիները հաստատ լավ են հիշում, թե Քոչարյան Անդրանիկը ինչպես ապահովեց աղետի գոտու վերականգնման աշխատանքների ընթացքը Գյումրիում ...
Ի դեպ, ավագ սերնդի այն Գյումրեցիները, ովքեր հիշում և լռում են, ժամանակը կգա, ստիպված կխոսեն ու հավանաբար ամենաբարձրը կխոսեն և ոչ միայն Քոչարյան Անդրանիկից, այլ շատ ու շատ այլ հետաքրքիր, բայց ավաղ արդեն ժամանակավրեպ բաներից ...
Փառք մեր խիզախ, ազնիվ ու հայրենանվեր հրամանատարներին, զինվորներին և բոլոր հայորդիներին, հազար փառք !!!