Նիկոլ փաշինյանին ով ինչպես ասես, որ չի անվանել, չի պիտակավորել՝ սուտասանից սկսած մինչև ծաղրածու, խառնակչից սկսած մինչև հոգեկան հիվան։ Կարծում եմ բոլորն էլ ճիշտ են։
Այդ բոլորով հանդերձ Նիկոլ Փաշինյանը նաև խաղամոլ է, որը ամենավտանգավորն է, գիտեք խաղամոլը որն է, երբ մարդը սկսում է խաղա ու կապ չունի թե ինչ է խաղում, խաղալ և կանգ չառնել, երբ մարդու համար երկիրն ու իշխանությունը խաղ են ու մարդը իր իշխանությունից բացի այլ բան չի տեսնում։ Երբ մարդու համար ամեն ինչ երկրորդական են՝ հայրենիք, անվտանգություն, մարդիկ, կյանքեր։
Խաղամոլությունը պաշտոնապես դասվում է հիվանդությունների շարքին։ Խաղամոլները փախչում են իրականությունից: Նրանք ամեն մի տանուլ տված հազար դոլարին ավելացնում են նորը։ Խաբում են բոլորին, թե հիվանդանոցի համար փող է պետք, երեխու ուսման վարձը պիտի վճարել, ապրանքը եկել է ռազտամոժկի փող է պետք ու այդ բոլոր գումարները տանուլ են տալիս խաղատանը; Բայց դրանով չի ավարտվում, նրանք ընկերոջ ավտոմեքենան են գրավ դնում, փողը վերցնում խաղատանը տանուլ տալիս, աներձագի տունն են գրավ դնում փողը վերցնում խաղատանը տանուլ տալիս, կնոջ ոսկեղենը, անգամ նոր նշանված աղջկա նշանադրության մատանին։
Հետո, հետոն վատ է, հետո կազինոյում կամ աղջկան են տարվում, կամ կնոջը, հետո, դե հետո էլ ինքնասպանություն են գործում։
Եթե հարազատները, բարեկամները շուտ են այս ամբողջը հասկանում, կարողանում են կանգնեցնել, ե երկրից դուրս հանել, բժշկի հոգեբանի մոտ տանել, եթե ուշացնում են հետևանքը արդեն ասացի, կնոջը, աղջկան կազինոյում կրվելնա, վերջն էլ կախվելը։
Խաղամոլները սկզբում ունենում են երազանքներ, որոնք չեն կարողանում իրականացնել, հետագայում նրանք խաղերն օգտագործել են որպես երազանքներին հասնելու միջոց:
Հիմա ասածս ինչ է, ասածս այն է, որ նիկոլը խաղամոլ է։ Նիկոլը վաղուց է սկսել խաղալ։
Նիկոլը կազինոյում 2018 թվականի, մեկ միլիոն դոլար փող է շահել, այդ շահումի հետևից երկար է գնացել, անգամ մարտի մեկ կազմակերպել, մի տաս հոգու գլուխ կերել, բայց չէր հանգստացել խաղը շարունակել էր ու բինգո խփել։ Նիկոլը շահել էր, շահել էր քիչ թե շատ կայացած երկիր, քիչ թե շատ անվտանգություն, քիչ թե շատ նորմալ ռազմավարական դաշնակից, անգամ մասնագետներ՝ պեկ-ի նախագահից սկսած՝ ՊՆ-ից ու արտակարգ իրավիճակների նախարարից վերջացած։
Բայց արի ու տես, որ այս մարդը բոլորի աչքի առաջ 2018-ից սկսած բոլոր կազինոներում տանուլ է տալիս։ Սկզբից երկրի արդյունավետ կառավարիչներին կազինոյում տանուլ տվեց, հետո երկրի ռազմական հաղթանակներ ունեցողներին, հետո հարևան Վրաստանին ու Պարսկաստանին տանուլ տվեց, հետո հասավ մեր անվտանգության համակարգին, հետո, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին տանուլ տվեց։ Ու են խաղամոլի վիճակում հայտնվեց, որին ոչ մեկ էլ ոչ մի կոպեկ չէր տալիս, բայց ինքը դեռ բոլորին ասում է, թե Լարսում ֆուռերը ռաստամոժկա են լինում, հեսա ապրանքը գա սաղի փողերը կտամ։
Բայց այս բոլորը պարտվելուց հետո խաղամոլ նիկոլը կանգ չի առնում։ Տան վերջի եղածը վերցրել ու էլի կազինո է գնացել։ Մեր տան վերջին եղածն էլ Արցախն ու մեր տղաների կյանքներն են։ Նիկոլը այս անգամ խաղատանը Արցախով է խաղադրույք արել ու արդեն 30 տոկոսը կրվել է։ Այս անգամ նիկոլը կազինոյում մեր ջահել տղերքի կյանքեր է խաղադրույք արել ու արդեն երեք հազար երիտասարդ հայի կյանք կրվել է։
Ու դեռ չի կանգնում, դեռ խաղում է, խաղալու է այնքան մինչև ամբողջ Արցախը կրվի, բայց էն խաղամոլի պես ասելու է․ հեսա բաքուն ենք գրավում, հեսա ֆուռերը գալու են, հետո էլի հինգ, տաս, քսան հազար տղու կյանք է կոնին դնելու, դա էլ է կրվելու։ Հետո, էլ ինչ հետո, հետո անային ու մայրամիկին է կրվելու, /աննային ֆռոնտ ուղարկելը ձեզ վկա/։ Բա հետո, էլ դրանից հետո, էլ ինչ հետո, մի մետր պարանա, հա, հա մի մետր պարան։
Քանի ուշ չի կանգնի նիկոլ, հակառակ դեպքում վերջդ մի մետր պարանա։