f

Անկախ

ՊԵԿ-ը 100 միլիոն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամներին


Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

Պատերազմական այս օրերին, Հայաստանում և Սփյուռքում, համայն հայությունը ներգրավված է ռազմաճակատին ամենատարբեր օժանդակություն ցուցաբերելու, ինչպես նաև թիկունքում առաջին անհրաժեշտության աջակցություն տրամադրելու գործին։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է մասնակցությունը համազգային դրամահավաքին: Կոմիտեի աշխատակիցների միահամուռ ջանքերով 25 միլիոն դրամ փոխանցվել է «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի հաշվեհամարին:

Միաժամանակ շարունակելով  մասնակցությունը համազգային դրամահավաքին՝ ՊԵԿ աշխատակիցները, որպես սոցիալական փաթեթի շահառուներ, իրենց գումարները ևս փոխանցում են  «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս պահի դրությամբ հիմնադրամի հաշվեհամարին արդեն իսկ փոխանցվել է շուրջ 75 միլիոն դրամ, և գործընթացը շարունակական է:

Պետական եկամուտների կոմիտեն, պատերազմի առաջին իսկ օրերից անմիջապես նախաձեռնել և միացել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքին՝ փոխանցելով 30 մլն դրամ: Իսկ օրեր առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից փոխանցվել էր ևս 400 մլն դրամ:

Գործընթացը շարունակական է, և կոմիտեի աշխատակիցներն իրենց ուժերով պարբերաբար աջակցություն են ցուցաբերելու «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» և «Հայաստան» համահայկական հիմանդրամներին:

Մեր երկրի համար այս դժվարին օրերին մեր միասնականությամբ ու մեկտեղված ջանքերով է, որ պետք է հասնենք խաղաղության և ապահովենք Արցախի ու Հայաստանի սահմանների, մեր ժողովրդի անվտանգությունը։

Կոչ ենք անում բոլորին՝ ուժերի ներածին չափով սատար կանգնել մեր հայրենիքին, բանակին, զինվորին և մասնակիցը դառնալ այս չափազանց անհրաժեշտ համահայկական ձեռնարկին։

Փա՛ռք Հայ զինվորներին

Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը

Փա՛ռք Արցախի Հանրապետությանը

Հայաստան ՊԵԿ

Այլ հոդվածներ հեղինակից

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 5 մարզերում
Կարմիր խաչը Լեռնային Ղարաբաղում իր ներկայությունը չորս անգամ կմեծացնի
«Ժողովուրդ». «2021-ի պետական բյուջեի նախագիծը պասիվ է և պահպանողական»
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում տարածքի ականազերծման ընթացքի մասին
Վթարի պատճառով ջուր չի լինելու Դիլիջանում
Գերիների վերադարձման գործընթացը կախված է Ադրբեջանից, քանի որ իրենց վերահսկողության տակ են գերիները. Արցախի ՄԻՊ
ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցված են
Այս կոնտակտը հնարավոր չի եղել ավելի շուտ հաստատել, ինչը մեր մեղավորությունն է. Փաշինյանը՝ անհետ կորածների հարազատներին
«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանին դատել չստացվեց, կփորձեն մանդատից զրկել. ինչ է սպասվում նրան ժամը 18-ին
Մահացել է լուսանկարիչ, Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը
«Փաստ». Որոշվել է «աջուձախ» հայտարարել նկատողություն, որ զրկեն պարգեւավճարից
«Հրապարակ». ՀՀ նախագահը չնայած պահանջում է Փաշինյանի հրաժարականը, բայց գործում է նրա հետ համաձայնեցվա՞ծ
«Ժողովուրդ». Ինչպես փորձաքննության ենթարկել 11 հազար վիրավոր զինվորի. դատախազության շուրջ խռովություններ են առաջացել
«Հրապարակ». Լևոնականների՞, թե՞ Արմեն Սարգսյանի թեկնածու
«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի հրաժարականին կարող են հասնել միայն 2021-ի մայիսին. մանրամասներ
ԱՍՏԾՈ ՊԱՏԻ՞Ժ
«Փաստ»․ Պատերազմի օրերին ԱԺ իմքայլական մի շարք պատգամավորներ և մի քանի այլ պաշտոնյաներ դիմել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն՝ մուտքի արտոնագիր ստանալու համար, սակայն մերժվել են
«Հրապարակ». Հերթը Բադասյանինն է. ով է հավանական փոխարինողը
Հրապարակ». Դավիթ Տոնոյանի «կադրերն» ահուսարսափի մեջ են․ նրանք վստահ են, որ Անդրանիկ Քոչարյանն իր մտերիմ Վաղարշակ Հարությունյանի միջոցով շուտով սկսելու է իրենց նկատմամբ հաշվեհարդար տեսնել
«Փաստ»․ Մի քանի նախարարությունում ժողովներ են անցկացվել, արգելել են աշխատակիցներին մասնակցել Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերին՝ սպառնալով տուգանել
ՄԱԿ-ն ու Ռուսաստանը կհամագործակցեն Ղարաբաղում մարդասիրական գործունեության հարցերի շուրջ
Ղարաբաղում խաղաղապահների շուրջ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև վեճեր են ծագել․ Reuters
Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում. 3-րդ նախագահի գրասենյակ
Նախկին իշխանությունները մեզ անվանում էին հող հանձնող, ուրեմն գիտեին՝ այդ ամենը մեր գլխին էր կոտրվելու. Լենա Նազարյան
Ղարաբաղ և Ղրիմ՝ տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք. Միխայիլ Դեմուրին
Ավելին
Ավելին