Մեծ Բրիտանիայում մեկ օրում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 23 հազարը: Գրում է Russian.rt.com-ը։
Sky News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ անցած 24 ժամվա ընթացքում վարակվել է 23 065 մարդ, մահացել է 280-ը:
Նախորդ օրը հաղորդվել էր, որ 24 701 մարդու մոտ COVID-19-ի թեսթի արդյունքը դրական է եղել, գրանցվել էր 310 մահ:
Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիայում COVID-19- ի հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 965 հազարի, իսկ զոհերին՝ 45 955-ի: