ԱՄՆ-ն կրկին ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները: Այդ մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքը: Գրում է Gazeta.ru-ն։
Այս անգամ սահմանափակումների տակ հայտնված անձանց թվում հինգ մարդ է հայտնվել, որոնցից չորսը Իրանի, իսկ մեկը Հնդկաստանի քաղաքացիներ են։ Նրանք բոլորը պատժամիջոցների ներքո հայտնված կազմակերպություններում ղեկավար պաշտոններ են զբաղեցնում:
Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են ևս 11 ընկերություններ, այդ թվում՝ չորս իրանական, հինգ չինական՝ Հոնկոնգից, երկուսը՝ Սինգապուրից: Դրանք վերաբերում են նավթաքիմիական հատվածին և բեռնափոխադրմանը:
Ինչպես հաղորդվել էր անցյալ շաբաթ Վաշինգթոնը պատժամիջոցներ է սահմանել նաև Բաղդադում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդիի նկատմամբ: