Թուրքիայում մեկ օրում COVID-19-ի 2319 նոր դեպք է հայտնաբերվել: Այդ մասին վկայում են երկրի առողջապահության նախարարության տվյալները: Գրում է Russian.rt.com-ը։
Հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 370 832-ի:
Նշվում է, որ մեկ օրում COVID-19 կորոնավիրուսային վարակից մահացել է 72 հիվանդ, ընդհանուր առմամբ ՝ 10,099 մարդ:
Բուժվածների թիվը հասել է 320,762-ի:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 44 միլիոնը։