Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատմել է Հանաու քաղաքում հնչած կրակոցների ենթադրյալ դրդապատճառների մասին: Գրում է Gazeta.ru-ն:
«Ներկայումս բազում ապացույցներ վկայում են, որ հանցագործը առաջնորդվել է աջ ծայրահեղական և ռասիստական դրդապատճառներով, ինչպես նաև այլ ծագմամբ, այլ կրոնով կամ այլ տեսքով մարդկանց նկատմամբ ատելությամբ», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Մերկելի խոսքերը:
Մերկելը համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ճեպազրույցի ընթացքում, որը հեռարձակում էին գերմանական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին անհայտ տղամարդը հարձակվել էր Հանաում երկու նարգիլեանոցների վրա: Հարձակման արդյունքում 9 մարդ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել: