Հոկտեմբերի 29-ին, ժամը 02:05-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղի «Վարդգեղ» կոչվող հանդամասում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:45-ին, մարվել՝ 08:00-ին: «Վարդգեղ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 1200 հակ պահեստավորած անասնակեր: