f

Անկախ

«Ալիևի խաղաղության ծրագրում խարդավանք կա. դրա նպատակն արցախահայերի ամբողջական շրջափակումն է»․ Կոնստանտին Զատուլին


ՌԴ պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը Взгляд պարբերականի հետ զրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտության վերջին զարգացումներին և մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախում իր զորքերի առաջխաղացումը դադարեցնելու ծրագիրը։ 

Պետդումայի ներկայացուցչի խոսքով՝ Ալիևի այս առաջարկի հետևում խարդավանք կա, քանի որ միայն Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողություն ունենալով՝ Բաքուն արցախահայությանն ամբողջական շրջափակման մեջ կգցի։

«Հայերի կողմից վերահսկվող Լաչինի և Քարվաճառի շրջանները մեծ կարևորություն ունեն, քանի որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցք են հանդիսանում»,- նշել է Զատուլինը:

Աղբյուրը հիշեցնում է, որ օրերս Ալիևը հայտարարել է, թե Բաքուն կդադարեցնի Ղարաբաղում իր առաջխաղացումը, եթե վերահսկողություն ստանա Լաչինի, Քարվաճառի և Աղդամի շրջանների նկատմամբ։ 

Զատուլինի խոսքով՝ Ալիևի այս առաջարկությունը տարբերվում է անգամ 2011 թվականին սահմանված Կազանյան բանաձևից, ըստ որի նախատեսվում էր, որ ԼՂ-ն պետք է Ադրբեջանին սկզբում հանձներ «անվտագության գոտու» հինգ շրջան, իսկ Լաչինի և Քարվաճառի ճակատագիրն ավելի ուշ պետք է որոշվեր: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով։ 

Ըստ փորձագետի՝ Ադրբեջանը, սակայն, հիմա առաջարկում է «շրջանները հրադադարի դիմաց» գործարքը, սակայն եթե կողմերը այդ տարածքի կարգավիճակի շուրջ համաձայնության չեն եկել, ապա Ադրբեջանը  որոշ ժամանակ անց ռազմական գործողությունները վերսկսելու առիթ կգտնի։ 

«Հիմա պահանջելով Լաչինն ու Քարվաճառը՝ Բաքուն փորձում է մեկուսացնել Լեռնային Ղարաբաղը և փոխարենը դրա կարգավիճակի վերաբերյալ հարցում որևէ առաջընթաց չկա: Բաքուն շարունակում է ԼՂ-ի մասին խոսել որպես իր անքակտելի մաս, և եթե դա այդպես է, ապա ինքնավարության, հայերի և ադրբեջանցիների համատեղ հանգիստ կյանքի մասին խոսերը ոչինչ չարժեն»,-ընդգծել է Զատուլինը:

Վերջինիս կարծիքով՝ Ալիևի առաջարկները երկու նպատակ են հետապնդում՝ առաջինը ԼՂ-ի վերադարձ և երկրորդ՝ ձևացնել, որ ադրբեջանական կողմը չի հրաժարվում կրակի դադարեցման գաղափարից:

Քաղաքագետ Սերգեյ Մարկովը, իր հերթին, վստահ է, որ Հայաստանը և Արցախը չեն ընդունելու Բաքվի առաջարկը, քանի որ այժմ ռազմական հաղթանակի հույս ունեն, իսկ ռազմական հաղթանակ նշանակում է հայերով բնակեցված ռազմավարական տարածքների և Հայաստանը Ղարաբաղին կապող միջանցքների պահպանում։

Մարկովի խոսքով՝ հայերը հույս ունեն իրավիճակն իրենց օգտին զարգացնել և Ռուսաստանին իր կողմը քաշել։ 

«Այն որ հայերը համառություն են ցուցաբերելու Լաչինի և Քարվաճառի շրջաններում, լիովին ակնհայտ է։ Հայերը Ղարաբաղում ոչնչացման վտանգի տակ են և միջանցքների առկայությունը նրանց համար կենսական նշանակություն ունի։ Այնպես որ կռիվն այստեղ, ամենայն հավանականությամբ, շարունակվելու է»,- նշել է փորձագետը։ 

Հայաստան Կոնստանտին Զատուլին Արցախի Հանրապետություն

Այլ հոդվածներ հեղինակից

«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն անկեղծացել է. մանրամասներ ծնողների հետ հանդիպումից
«Հատուկ նրանց համար, ովքեր դեռ չեն հասկացել, թե ինչ է կատարվում մեր տնտեսության հետ». Էդգար Կարապետյան
«Հրապարակ». ՊԵԿ-ի ցածր եւ միջին օղակի աշխատակիցներին պարգեւավճր են տվել, որ մտքներով չանցնի դուրս գալ փողոց
«Ժողովուրդ». Անհրաժեշտ է մոռանալ «թավիշը». մանրամասներ «Իմ քայլի» հանդիպումից
«Ռուբեն Ռուբինյան, դու դավաճանել ես ժողովրդին». բողոքի ակցիա «Իմ քայլի» պատգամավորի տան բակում
Այս ժամերին ադրբեջանցիներն առանց մեկ կրակոցի մտնում են Քարվաճառ
Ջոջերը կարան լափեն, իսկ քաղաքացին ինքը պիտի իրա ճարը տեսնի, որովհետև եթե այս երկրում կա մեղավոր, ապա այդ մեղավորը դու ես։
Քիչ առաջ Ամիրյան փողոցով քայլում էր «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արփի Դավոյանը, ում հետևից անցորդներն ամբողջ ուժով բղավում էին՝ դավաճան
Հեռացե՛ք և թո՛ղ գա այն համարձակ մեկը, ով կարող է ավերակաց թագավորել․ Աստղիկ Ավետիսյան
Նշված է 121 համայնքի անուն, բայց իրականում 181 գյուղ և քաղաք է անցնում Ադրբեջանին․ Վահրամ Միրաքյան
Ջո  Բայդենը կոչով է  հանդես   եկել
Թուրքիայում մեկ օրում  կորոնավիրուսի ավելի քան 7000 դեպք է հայտնաբերվել
 Արևմուտքը չի կարող միայնակ  կառավարել  աշխարհը․ Լավրով
ԱՀԿ-ն գնահատել է կորոնավիրուսի  շուրջ  ստեղծված  իրավիճակի վրա  պատվաստանյութերի ազդեցությունը
Մենք պետություն ունե՞նք, ինչո՞ւ է մեր քաղաքացին միայնակ թշնամու դեմ. Թագուհի Թովմասյան
Bloomberg  գործակալությունը  կազմել է աշխարհի ամենահարուստ մարդկանց  վարկանիշը
Ալիևը Ղարաբաղում քրիստոնեական եկեղեցիներն Ադրբեջանի պատմական ժառանգություն է անվանել
Դա էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականության անբաժան մաս է. Թաթոյանն արձագանքել է Ադրբեջանի դատախազությանը
Մեր գերիներին վերադարձնելու և մեր անհայտ կորածներին փնտրելու համար` Կարմիր Խաչին վճարում է Պուտինը
«Նա ապրեց ժպիտով ու առանց ֆալշ նոտայի». ընկերները՝ Ռիտա Սարգսյանի մասին
ՖԵՅՔԻԶՄ. Ահա , «Իմ քայլի», ավելի ճիշտ, նրա առաջնորդի իրական գաղափարախոսությունը
ԱԺ խորհրդի նիստին որոշվեց Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու միջնորդություն ուղարկել Սահմանադրական դատարան
ՀԱՐՑ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ...
Կորոնավիրուսի տարածման ցուցանիշով Վրաստանն  աշխարհում առաջին տեղում է հայտնվել
«Ռոման» կերկարաձգի պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ
Ավելին
Ավելին