ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը քաղաքական գործիչ չէ: Այդ մասին նա գրել է թվիթերյան իր էջում։ Գրում է Gazeta.ru-ն։
«Եթե ես նման չեմ տիպիկ վաշինգթոնցի քաղաքական գործչի, ապա դա այն պատճառով է, որ ես քաղաքական գործիչ չեմ», - նշվել է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից իր մրցակից Ջո Բայդենն Աստծո դեմ է։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: Ամերիկացիները կընտրեն նախագահի, 13 նահանգների նահանգապետերին, Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամներին և Կոնգրեսի Սենատի 1/3-ին: