f

Անկախ

Բարեգործական համերգից ստացված հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին. ներկայացվեց «Անունս Արցախ է» երգի պրեմիերան


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ այս օրերին տեղի են ունենում բացօթյա բարեգործական համերգներորոնցից ստացված հասույթը փոխանցվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Առաջին համերգը կայացավ այսօր։ Մոտ 30 րոպե տևողությամբ համերգային ծրագրում հնչել են ՀՀ ազգային օրհներգըՌոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր, հայրենի»‚ Ռուբեն Ալթունյանի «Քոչարի» և «Բերդ պար»‚ Էդգար Հովհաննիսյանի «Սարդարապատի քաջեր»‚ Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան»‚ Արմեն Պողոսյանի «Վասն հայրենյաց»‚ Արմեն Սմբատյանի «Հայաստան» ստեղծագործություններըԷդուարդ Բաղդասարյանի Նոկտյուրնը‚ «Գինի լից» և «Արի իմ սոխակ» ժողովրդական երգերը։

Շուշան Պետրոսյանի կատարմամբ ներկայացվել է նաև «Անունս Արցախ է» երգի պրեմիերան (երաժշտություն՝ Արման Ղազարյանիխոսք՝ Ավետ Բարսեղյանի)։ Հեղինակներն ու երգչուհին երգը նվիրել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը հայտարարեց, որ «Անունս Արցախ է» ստեղծագործությունն այսուհետև կդառնա հիմնադրամի հիմնը։ Նա նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին և նրա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին այս կարևոր նախաձեռնության համար, որն ուղղված է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորում ստացած հերոսների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության ապահովմանը։ Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը նկատեց նաևոր գեղեցիկ երաժշտական կատարումներով թիկունքից դրական էներգիա են փոխանցում առաջնագիծը պահող մեր տղաներին ու աղջիկներին։  

Շուշան Պետրոսյանը նշեց‚ որ ցանկացած նախաձեռնություն‚ որ ծառայում է հայ զինվորին‚ մեծ գնահատանքի է արժանի. «Մեր բոլորի աղոթքները պետք է հնչեն ամբողջ գիշեր‚ մենք դատապարտված ենք հաղթելու։ Աստված լուսավորի բոլոր զոհված տղաների հոգիները։ Հրեշտակների շատ հզոր բանակ ունենք‚ և նրանք միշտ մեզ հետ են»։ Խոսելով «Անունս Արցախ է» երգի պատմության մասին՝ երգչուհին նկատեց‚ որ այն ստեղծվել է մի գիշերվա ընթացքում. «Երգը լի է սիրով‚ անկեղծությամբ։ Ոչ մի հնչյուն‚ ոչ մի բառ հենց այնպես գրված չէ։ Ամեն ինչ Արցախի և առ Արցախ սիրո մասին է»։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը տեղեկացրեց‚ որ նվագախմբի երաժիշտներից նույնպես գտնվում են ռազմաճակատում‚ և այս օրերին նվագախմբի ամբողջ աշխատանքն ուղղված է բանակին‚ զինվորին օգնելուն։

Բազմաթիվ քաղաքացիներ տեղում կատարում էին հանգանակություն‚ առցանց հանգանակություն հնարավոր է իրականացնել https://donate.armsymphony.am/ կայքի միջոցով։

Բարեգործական համերգներ կկայանան նաև հոկտեմբերի 31-ին՝ ժամը 17.00‚ Կասկադում, նոյեմբերի 1-ին՝ ժամը 17.00‚ Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածք), նոյեմբերի 2-ին՝ ժամը 13.00‚ Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ (Նալբանդյան-Արամի-Բուզանդի-Հանրապետության փողոցներին հարակից զբոսայգի)։

Համերգների ինֆորմացիոն հովանավորն է PARA TV-ն‚ հեռարձակման հովանավորն է «Ռոստելեկոմը»։ Ձայնային և տեխնիկական սպասարկումն ապահովում են «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնը‚ «Օն օֆ» կազմակերպությունը, հնչյունային ռեժիսոր՝ Գրիշա Օհանյան։

Համերգները հեռարձակվում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆեյսբուքյան էջերով։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
«Գնացեք հողերը պաշտպանեք, ոչ թե 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա». քաղաքացին՝ քաղաքապետարանի պաշտոնյային
ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդակներում. ՄԻՊ
«Ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում». Քաղաքապետարանն ու ոստիկանությունը առգրավեցին փողոցային առեւտուր անողների ապրանքը
Տաթևի վանքի շրջակայքում ստեղծվելու է նոր այգի՝ Ռուբեն Վարդանյանի «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Ավելին
Ավելին