Արցախում զոհվել է երիտասարդ դերասան Ադամ Խալաթյանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել նրա կնքահայրը՝ Գուրգեն Սարգսյանը։
«Ախպերսս, Քո սիրած հերոսի խոսքերն եմ Քեզ ասում. «Մեռնել ապրելու եւ ապրեցնելու համար, այլ ոչ թե ապրել մեռնելու համար»։ Անմահացավ ախպերս, ընկերս, թանկս, սանիկս։ ԱԴԱՄՍ...»,- գրել է նա։
Դերասանուհի Անի Լուպեն էլ գրել է. «Աստված հոգիդ լուսավորի, Տաղանդավոր ՀԱՅ։ Տաղանդավոր դերասան։ Լավ մարդ Ադամ»։