f

Անկախ

Գերմանացի դիրիժորը տպավորված է Կամերային նվագախմբի և երգչախմբի կատարումներից


Կամերային երաժշտության ազգային կենտրոնը փետրվարի 21-ին, ժամը 19:00 կներկայացնի բացառիկ համերգ, որի ընթացքում կհնչի Յոհան Սեբաստիան Բախի հանճարեղ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» BWV 245 ստեղծագործությունը: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգին այն կներակայացնեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Գերմանիայից մեր երկիր ժամանած Theodor Schüz Ensemble-ն ու իր երաժիշտները՝ դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի (Գերմանիա) ղեկավարությամբ:

Դիրիժորը շատ տպավորված է նվագախմբի և երգչախմբի հետ աշխատանքից: Երկու մշակույթների համագործակցությունն ինքնատիպ պտուղներ է տալիս:

Ֆիլիպ Ամելունգն առաջին անգամ է Հայաստանում, ասում է՝ հիացած է մեր երկրով: Հայաստանին ծանոթացել է Theodor Schüz Ensemble-ի անդամներից մեկի՝ հայազգի Աննա Ավդալյանի միջոցով: Նշում է՝ ուսումնասիրել է Կամերային նվագախմբի և Կամերային երգչախմբի ձայնագրությունները, և այնուհետև իր ցանկությունն է հայտնել համագործակցել նրանց հետ հենց մեր երկրում: Նրա ղեկավարած ու հիմնադրած Theodor Schüz Ensemble-ն առաջին անգամ է մեր երկրում հենց այս համերգի համար: Հատկանշական է, որ գործը Հայաստանում կհնչի գերմանական կողմի նախաձեռնությամբ:

«Մենք մտածում էինք, թե ինչ ստեղծագործություն կարող է հետաքրքիր լինել կատարել այստեղ: Ցանկանում էինք այստեղ հանդես գալ մինչև Սուրբ Զատկի տոնը, որովհետև Յոհան Սեբաստիան Բախի հանճարեղ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» BWV 245 ստեղծագործությունը հնչում է հենց մինչ այդ տոնը: Պետք է ասեմ, որ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» ստեղծագործությունը ներկայացնում է Հիսուսի չարչարանքները: Բախը 5 տարբեր չարչարանքներ է հեղինակել, սակայն դրանցից միայն երկուսն են մեզ հասել, իսկ մյուսների նոտաներն անհետացել են»,-ասում է Ֆիլիպ Ամելունգը:

Գերմանացի դիրիժորը փաստում է՝ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» ստեղծագործությունն առաջին գործն է, որը Բախը գրել է Լայպցիգ գալուց հետո: Նրա խոսքով՝ այս ստեղծագործությունը շատ հայտնի է և մեծ ժողովրդականություն է վայելում, հաճախ է հնչում եվրոպական երկրներում:

«Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ շատ հարմար է աշխատել, այստեղ երաժշտության կատարման մակարդակը շատ բարձր է, և, իհարկե, ես այդ մասին մինչ այստեղ գալս էլ գիտեի, քանի որ լսել էի նրանց կատարումները: Նրանք շատ են աշխատում, և պատրաստ են համերգին»,-ասում է դիրիժորը:

«Չարչարանքներ ըստ Հովհաննու» գործը արևմտաեվրոպական երաժշտության գագաթներից է: Այն ինքնատիպ ելևէջներով ներկայացնում է Հիսուսի չարչարանքները, անդրադարձ է կատարում Աստվածաշնչյան դրվագներին:

Գործն առաջին անգամ հնչել է 1724 թվականին: Բախն այն մի քանի անգամ վերախմբագրել է: Հայաստանում այն վերջին անգամ հնչել է 1999 թվականին, տևական ժամանակ չի ներկայացվել:

Տեղեկացնենք, որ փետրվարի 22-ին էլ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը, որին ևս միանալու ցանկություն են հայտնել գերմանական կողմի արտիստները:

Հավելենք, որ դիրիժոր Ֆիլիպ Ամելունգն իր ժամանակների ամենաճկուն դիրիժորներից է: Իր երաժշտական կարիերան սկսել է ութ տարեկանից՝ Տյոլցի տղաների երգչախմբում, որտեղ և հետագայում աշխատել է: Հանդես է եկել Georgian Chamber Orchestra Ingolstadt, Munich Symphony Orchestra, Southwest German Chamber Orchestra Pforzheim, Karlovy Vary Symphony Orchestra, North Bohemian Philharmonic Orchestra Teplice և այլ կոլեկտիվների հետ: Սերտորեն համագործակցում է նաև բարոկո նվագախմբերի հետ: Մյունխենում 2000 թվականին հիմնադրել է երաժշտական փառատոն: Ակտիվորեն զբաղվում է մանկավարժական գործունեությամբ: Թյուբինգենի համալսարանի երաժշտական տնօրենն է, այդ պաշտոնին է ընտրվել 140 դիմողների հաղթելով: 

 

կակամեր

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին