Հոկտեմբերի 30-ին, ժամը 14։46-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:04-ին, մարվել՝ 15:15-ին: Մասամբ այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 5 քմ)։