Վերջին մեկ օրվա ընթացքում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 505,756 դեպք, ինչը բացարձակ ռեկորդ է համաճարակի սկզբից ի վեր: Այդ մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Գրում է Gazeta.ru-ն։
Միայն Ամերիկայում դեպքերի օրական աճը 143,4 հազար է կազմել, Եվրոպայում գրանցվել է 258,6 հազար վարակված, Հարավարևելյան Ասիայում՝ 58,2 հազար, Արևելյան Միջերկրականում՝ 27,4 հազար, Աֆրիկայում՝ 5,8 հազար, Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում՝ 3,4 հազար:
Ընդհանուր առմամբ, ըստ ԱՀԿ-ի, համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակվել է 44,8 միլիոն մարդ, որից 1,1 միլիոնը հիվանդության զոհ է դարձել։