Սեյսմոլոգները Պերուի կենտրոնում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել: Այդ մասին հայտարարել է Ազգային սեյսմիկ կենտրոնը: Գրում է Russian.rt.com-ը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Պասկոյի շրջանում 13.24-ին (Մոսկվայի ժամանակով 21.24-ին): Երկրաշարժի օջախի խորությունը 50 կմ է կազմել:
Ներկայումս ավերածությունների և զոհերի մասին տվյալներ չեն հաղորդվում:
Ուրբաթ՝ հոկտեմբերի 30-ին, 7,0 բալ ուժգնությամբ երկրաշարժ տեղի էր ունեցել նաև Էգեյան ծովում: Ուժեղ ցնցումներ զգացվել են Իզմիրում և Ստամբուլում, ինչպես նաև Աթենքում և Կրետեում: Իզմիրում տեղի ունեցած երկրաշարժից հետո փողոցների մի մասը հեղեղվել է, քանդվել է առնվազն 20 շենք: Աղետի հետևանքով տուժածների ընդհանուր թիվը 522 է կազմում, զոհվել է 12 մարդ: