90 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի դերասան Շոն Քոններին: Այդ մասին հայտնում է BBC հեռուստաալիքը՝ հղում անելով դերասանի ընտանիքին: Գրում է Gazeta.ru-ն։
«Ըստ դերասանի ընտանիքի անդամների, պարոն Շոն Քոններին մահացել է 90 տարեկան հասակում», - նշվել է հայտարարության մեջ:
Դերասանի մահվան պատճառը չի նշվել:
Շոտլանդացի դերասանը առավել հայտնի էր Ջեյմս Բոնդի դերով: Նա առաջին դերասանն էր, որը մարմանվորեց այդ կերպարը և հայտնվեC յոթ լրտեսական թրիլլերներում: Նա արժանացել է «Օսկար», երկու «Բաֆտա» և երեք «Ոսկե Գլոբուս» մրցանակների: Հայտնի դերասանի մյուս ֆիլմերից են «Ինդիանա Ջոնսը և վերջին խաչակրաց արշավանքը», «Ժայռ» և այլն: