f

Անկախ

Եվ այս ամենը մենք հանդուրժո՞ւմ ենք..


Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի. Գարեգին Նժդեհ

Հատկապես պատերազմի օրերին փորձում եմ չանդրադառնալ տարբեր տրամաչափի, իրենց քաղաքագետ-վերլուծաբան համարող գործիչների՝ վտանգավոր, պառակտիչ, հաճախ նողկալի կոչերին և «վերլուծություններին»։

Վերջին օրերին, ջղերս խնայելու համար, աշխատում եմ չհետևել ֆեյսբուքյան տխմարություններին նույնպես։ Սակայն երեկ ծանոթներիցս մեկը խնդրեց կարդալ իրեն «քաղաքագետ» հորջորջող Էդուարդ Անտինյանի գրառումը։

Այն, ինչ կարդացի՝ վեր էր ոչ միայն հակահայկական, այլ հակամարդկային երևակայությունից։ Փորձեցի երեկ պատասխանել, բայց, ներեցեք, բացի հայհոյանքներից՝ այլ բառեր չէի մտաբերում։

Այն, որ արևելահայկական հասարակությունը, իր որոշակի հատվածով, անհանդուրժողականություն է ցուցաբերել, նույնիսկ իր հայրենակիցների նկատմամբ՝ շատերին է հայտնի։ Հիշենք, 1915թ․ ցեղասպանությունից մազապուրծ եղած փախստականների հանդեպ շատերի վերաբերմունքը՝ «կեղտոտ գաղթականներ», հետագայում 1946թ․ ներգաղթողներին՝ «ախպարներ», 1988-1990թթ․ Սումգայիթի, Բաքվի, Գանձակի ջարդերից փրկվածներին՝ «թուրքեր»։

Թվում էր, թե այս դաժան պատերազմի ժամանակ, նման անձինք զերծ պետք է մնան իրենց հակազգային և հակամարդկային զեղումներից։ Բայց՝ ոչ, սույն պարոնը այսօր կենաց ու մահու կռիվ տվող արցախցիներին, ըստ էության անջատելով հայ ժողովրդից, մեղադրում է հայ ժողովրդին պատած բոլոր դժբախտությունների համար։ Նա արցախցիներին դիմում է «դուքով»․ տարանջատելով նրանց մնացած հայ ժողովրդից։ Նրանց անվանում «թալանչի», «անթասիբ», «քոչվորի հոգեբանություն» ունեցողներ։ Նա պատրաստ է յուրայինների հետ արտաքսել արցախցիներին Հայաստանից։

Պարզվում է՝ Արցախն է մեղավոր, որ Հայաստանը զրկանքներ է կրում, շրջափակման մեջ է, դուրս է մնացել տարածաշրջանային ծրագրերից։ Փաստորեն, սույն պարոնը, հանուն «բարեկեցության» պատրաստ է Արցախը նվիրել թշնամուն, իսկ վա՞ղը․․․Սյունիքը, Լոռին և ողջ Հայաստանը։

Իր այս հակաարցախյան քարոզով նա բարոյալքում է Արցախի, այն ՝ Հայաստանի համար կռվող հայ զինվորներին, Սփյուռքի մեր հայրենակիցներին, որոնք տարբերություն չեն դնում հայ ժողովրդի տարբեր հատվածների մեջ։ Անկեղծ եմ ասում, ես չեմ պատկերացնում, որ ողջ հայոց պատմության ընթացքում եղել է այսպիսի ոչ միայն գործիչ, այլև հայ մարդ։ Նույնիսկ 1937թ․ բանսարկուների ու մատնիչների մեջ նման անձի չեմ մտաբերում։ Համոզված եմ, որ այլ ազգերի մեջ նման անձինք ուղղակի գոյություն ունենալ չեն կարող։ Տարրական ազգային արժանապատվության հարց է։

 Եվ ամենազարմանալին այն է, որ սույն գրառումը հավանության է արժանացել տասնյակ հայ օգտատերերի կողմից։ Սրանք դեռ բացահայտ կողմնակիցներն են, իսկ թաքնվածնե՞րը։ Եվ այս ամենը մենք հանդուրժո՞ւմ ենք։

Միայն չասեք խոսքի, կարծիքի ազատություն, հարգելի առաջադեմներ։ Ձեր արժեքների համաձայն՝ սա ատելության քարոզ է սեփական ժողովրդի մի հատվածի նկատմամբ։ Ինձ շատ է հետաքրքրում այս պարոնի գրառման հետ կապված Հայաստանի բոլոր կուսակցությունների, հասարակական գործիչների, քաղաքագետների կարծիքներն, անկախ նրանց լևոնական, ռոբերտական, սերժական կամ նիկոլական լինելուց: Եթե նման արտահայտությունը հենց այսօր համազգային պարսավանքի չարժանանա, ապա ոչ միայն այս պատերազմում, այլև ընդհանրապես մենք ապագա չունենք։  

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Առավոտ
 

Ավետիք Իշխանյան Ապրիլյան պատերազմ Արցախ խմբագրի ընտրանի

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին