f

Անկախ

Թուրքիան ահաբեկիչներին տեղափոխում է քաղաքացիական օդանավակայանների, օդանավերի միջոցով, առանց փաստաթղթի. Վարդանյան


Թուրքիան Սիրիայից ահաբեկչական խմբավորումների ռազմաճակատ տեղափոխումն իրականացնում է քաղաքացիական օդանավակայանների եւ քաղաքացիական օդանավերի միջոցով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը՝ մանրամասներ ներկայացնելով ձերբակալված վարձկան ահաբեկիչ, ազգությամբ արաբ,  Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությունից:

Վարդանյանը նախ շեշտել է, որ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը, որը համապատասխան գումարի դիմաց ադրբեջանական կողմից ներգրավված է եղել ռազմական գործողություններում, եւ նրա հետ տեղափոխվածների խումբը Սիրիայի Արաբական Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության սահմանը հատել են առանց որեւէ փաստաթղթի: «Թուրքիայի ԶՈՒ-ի, սահմանապահ զորքերի կամ ոստիկանության կողմից նրանց մուտքը որեւէ կերպ չի խոչընդոտվել, ավելին՝ Թուրքիայի Հանրապետության ԶՈՒ-ն եւ ոստիկանությունն աջակցել են նրանց մուտքին՝ Սիրիայից Թուրքիա»,- ասել է Վարդանյանը։

Այդ անձինք սահմանը հատելիս իրենց մոտ որեւէ փաստաթուղթ չեն ունեցել: «Նրանք տեղափոխվել են Թուրքիայի քաղաքացիական օդանավակայան, այն զինվորական օդանավակայան չի հանդիսացել եւ Թուրքիայի դրոշը կրող քաղաքացիական օդանավով տեղափոխվել են Թուրքիայի մեկ այլ քաղաքացիական օդանավակայան, որտեղից էլ Ադրբեջանի դրոշը կրող՝ կրկին քաղաքացիական օդանավով տեղափոխվել են Ադրբեջան: Եվ օդանավակայանները, եւ օդանավերը բոլորը եղել են քաղաքացիական: Այսպիսով, քաղաքացիական օդանավակայանների եւ օդանավերի միջոցով է իրականացվում վարձկանների տեղափոխությունը»,- ասել է Քրեագիտական վարչության պետը:

Այդ վարձկաններին նախապես տրվել են քաղաքացիական սպորտային համազգեստներ, իրենց մոտ չեն ունեցել անձը հաստատող որեւէ փաստաթուղթ, բջջային հեռախոս կամ այլ իր: Ամբողջն իրականացվել է Թուրքիայի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, ԶՈՒ-ի, ոստիկանության հովանավորությամբ եւ աջակցությամբ: «Այդ ահաբեկչական խմբավորումների եւ ֆինանսավորումը, եւ զինումը իրականացվում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից: Թուրքիան ամբողջությամբ աջակցում եւ հովանավորում է այս պատերազմը, որն Ադրբեջանը սանձազերծել է Արցախի դեմ»,- նշել է Վարդանյանը:

Թուրքիայի զինվորականներն են ղեկավարում ամբողջ հրետանին, ԱԹՍ-ները եւ ռազմական օպերացիաները: Այսպիսով, ամբողջը կառավարվում է թուրք բարձրաստիճան զինվորականների եւ այլ զինծառայողների կողմից:

Ռաֆայել Վարդանյան Հայաստան պատերազմ Թուրքիա Ադրբեջան ահաբեկիչներ

Այլ հոդվածներ հեղինակից

Ադրբեջանական կողմի վերադարձրած 30 զինծառայողների դիերն անճանաչելի են եղել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 127 նոր դեպք. մահացել է 9 մարդ
Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը ՔՊ-ական է (լուսանկար)
«Հասարակությունը երկփեղկված, ավելի ճիշտ է` բազմափեղկված է նախկինների, ավելի նախկինների, ամենանախկինների, սևերի ու սպիտակների...»
Ազոխցի ընտանիքը սգում է երկու հարազատի, հայրենիքի ու պապական տան կորուստը
Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի դի է հանձնել հայկական կողմին
ջհանգիրյանին հաղթել եմ, նիկոլից զզվել եմ, արայիկին լուրջ չեմ ընդունել` երեքն էլ վտանգավոր են.Զարուհի Փոստանջայան
Մենք պետք է շատ խնդրենք, որ այս վիճակում Վազգեն Մանուկյանը ղեկավարի ժամանակավոր կառավարությունը. Երվանդ Երզնկյան (տեսանյութ)
ՌԴ  փոխվարչապետը  հորդորել է  կորոնավիրուսով  վարակվածներին  զերծ մնալ պատվաստումներից
Պեկինում  օդը ԱՀԿ նորմայից 8 անգամ ավելի կեղտոտ է
Բայդենն՝  ԱՄՆ-ում  տնտեսական ճգնաժամի վատթարացման մասին
Ղրղզստանում 4.2  մագնիտուդ  ուժգնությամբ երկրաշարժ է  տեղի  ունեցել 
Կյանքից հեռացել է Լարի Քինգը
Գիտնականները պարզել են, որ օրգանիզմը «հիշում է» կորոնավիրուսը
Վատիկանի համար ճակատամարտում հայկական տոլման հաղթում է ադրբեջանական գորգերին
Ինչո՞ւ են հիմա՛ խոսում սրա մասին. Արթուր Ղազինյան
Արսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ
«Վակցինան չեն բերում, որ ժողովրդին փրկեն կովիդից, այլ բերում են, որ փող աշխատեն և ավելի վատ վիճակի մեջ գցեն». Գեորգի Պողոսյան
Շների գազազած ոհմակը Երեւանում հոշոտել է 207 գլուխ ոչխար, ընտանիքը կրել է 10 միլիոնի վնաս. Yerkir.am
Լիլիթ Մակունցի նշանակումը իրականում ծխածածկույթ է, որի հետևում Խառատյանը իրականացնելու է սորոսական գործունեություն. Նարեկ Մալյան
Մակունցին կնշանակեն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան. Միքայել Մինասյան
Եվ վերջ. Արմեն Գրիգորյան
Դավիթ Բաբայանը Զարեհ Սինանյանի հետ քննարկել է երկու գերատեսչությունների համատեղ քայլերը
Ադրբեջանում վախ կա, որ Նիկոլ Փաշինյանը կհեռացվի. Թուրքագետ
Իրանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ նոր վարչակազմին կոչ է արել չեղարկել Թրամփի օրոք սահմանված բոլոր պատժամիջոցները
Ավելին
Ավելին