f

Անկախ

Փորձագիտական գնահատում՝ Եվրոպական համալսարանում․ բուհը վերահավատարմագրման փուլում է


Նոյեմբերի 2-7-ը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի համակարգմամբ փորձագիտական խումբն արտաքին գնահատում կիրականացնի Եվրոպական համալսարանում։

Նշենք, որ Եվրոպական համալսարանը 2018-ին ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում երկու տարի ժամկետով։ Այժմ բուհը վերահավատարմագրում է անցնում։

Կոնորավիրուսի համավարակով պայմանավորված՝ արտաքին գնահատման գործընթացը կիրականացվի առցանց։

Ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների տիրույթների փորձագիտական գնահատման նպատակով հանդիպումներ տեղի կունենան բուհի ռեկտորի, պրոռեկտորների, ինքնավերլուծություն իրականացրած աշխատանքային խմբի, դեկանների, ամբիոնների վարիչների, որակի ապահովման պատասխանատուների, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի, գործատուների, ուսանողների ու շրջանավարտների ներկայացուցիչների հետ։ Ի թիվս այլ  թեմաների, ուշադրության կենտրոնում կլինեն  թե բուհի նախկին բարելավման պլանի իրագործումն ու առկա արդյունքները, թե բուհի կառավարման և որակի ապահովման համակարգերի գործունեությունն արտակարգ իրավիճակներում և թե ապագայի տեսլականը և այդ ուղղությամբ իրականացվող գործողությունները։

Փորձագիտական խմբի ղեկավարն է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը։ Խմբի մյուս անդամներն են  տնտեսագիտության դոկտոր, ՄԹ Բաթ Սփա համալսարանի դասախոս Իննա Պամորինան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՀՊՏՀ դասախոս, «Պարկ Գրուպ» ՍՊԸ ֆինանսական և իրավական հարցերով խորհրդատու, «Հրայր Մարուխյան» հիմնադրամի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը, քաղաքագիտության թեկնածու, դոցենտ , Հայ-ռուսական համալսարանի և Բրյուսովի պետական համալսարանի դասախոս, Ռումինիայի Նոր Եվրոպա քոլեջի այցելու դասախոս Նորա Գևորգյանը, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ԲՊՀ դասախոս,  Ֆինանսների նախարարության Օտար  երկրների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության վարչության պետ Լարիսա Հարությունյանը և Գավառի պետական համալսարանի ուսանողուհի Ալլա Սարգսյանը։

Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը։

Մինչ առցանց գործընթացը փորձագետներն ուսումնասիրել են բուհի ինքնավերլուծությունը, նախկին հավատարմագրման ժամանակ ներկայացված բարելավման ծրագրի իրագործման  արդյունքները, նախնական գնահատում իրականացրել։ Ռեսուրսների դիտարկման նպատակով նաև տեղի է ունեցել նախնական այց համալսարան՝ համավարակային կանոնների պահպանմամբ։

Նշենք, որ ՈԱԱԿ-ը առցանց մշտադիտարկումների և արտաքին գնահատումների համար որոշակի ընթացակարգ է մշակել՝ հաշվի առնելով  թե տեղական, թե  միջազգային փորձը։ Մինչ այս թե փորձագետների, թե բուհի ներկայացուցիչների հետ արտաքին գնահատման առցանց  գործընթացի վերաբերյալ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել, ներկայացվել են կարևոր նախապայմանները, հնարավոր խնդիրները և լուծման մոտեցումները։

Կրթություն եվ գիտություն ՈԱԱԿ

Տեղի է ունեցել առերես հարցաքննություն ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ
«Փաստ». Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ»
ՀՀ պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում` ցեղասպանության զոհերի անունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»․ Թաթոյան
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ»
Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը
Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
«Հրապարակ». Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
«Ժողովուրդ». Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ
«Փաստ». Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը»
«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով
Ռուսաստանի և Իսրայելի անվտանգության խորհուրդների քարտուղարները բանակցություններ են վարել
Լեմկինի ինստիտուտը պատասխանել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը
Գերմանիան Իսրայելին հորդորում է հարգել միջազգային իրավունքը
Գերմանիայի կանցլերը քննադատել է Վրաստանի՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Իրանի հարձակումը Իսրայելին ստիպել է հետաձգել Ռաֆահի վրա հարձակման ծրագրերը. CNN
Ռուսաստանը և Տաջիկստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Մակրոնը հույս ունի համոզելու տարածաշրջանի երկրներին, որ Իրանը սպառնալիք է
Ավելին
Ավելին