Քաբուլում համալսարանի վրա հարձակման հետևանքով առնվազն չորս մարդ է վիրավորվել։ Այդ մասին հայտնում է ՝ РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Աֆղանստանի առողջապահության նախարարությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ վիրավորների թվում կան և դասախոսներ, և ուսանողներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մի քանի զինված անձինք մուտք են գործել համալսարանի շենք: Ավելի ուշ պայթյունի և կրակոցների ձայներ են լսվել:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունն ու հատուկջոկատայինները: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Թալիբան» շարժումը հերքել է հարձակմանն իր մասնակցությունը: