Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ հոլիվուդյան դերասան Շոն Քոններիի այրին՝ նկարչուհի Միշելին Ռոքբրյունը, պատմել է դերասանի կյանքի վերջին օրերի մասին։ Գրում է Gazeta.ru-ն։
Ռոքբրյունի խոսքերով՝ վերջին ամիսներին գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի աստղը դեմենցիա է ունեցել: «Դա կյանք չէր: Նա չէր կարողանում հստակ արտահայտվել: Բայց նա գոնե քնի մեջ մահացավ, շատ հանգիստ: Այս ամբողջ ընթացքում ես նրա կողքին էի, և նա հանգիստ հեռացավ: Դա հենց այն էր, ինչ նա ուզում էր», - պատմել է 91-ամյա Ռոքեբրյունը:
«Նա հոյակապ էր, մենք միասին հիասքանչ կյանք ենք ապրել: Նա տղամարդու իդեալ էր, և առանց նրա դա շատ դժվար կլինի, գիտեմ», - հայտարարել է Միշելին Ռոքբրյունը, որը 45 տարի ամուսնացած է եղել է Քոններիի հետ:
90-ամյա Շոն Քոններիի մահվան մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 21-ին: