Երկրում պատերազմ է, ողջ հայությունը իր հնարավորությունների սահմանում ու մի բան էլ ավել գումար է հավաքում, որ սպասվող արհավիրքից դուրս գալու բեռը թեթևացնի ու մեկ էլ այսօր պարզ է դառնում, որ «սիրելի» իշխանությունները նոր բյուջեում հերիք չի ՊԱՐԳևԱՎՃԱՐՆԵՐԸ չեն բացառել մի բան էլ 21 տոկոսով բարձրացրել են: Իշխանությունները էս վիճակում իրանք իրանց 18 միլիարդ 825 հազար դրամի պարգևավճարի ֆոնդ են սահմանում, որը դոլարային արտահայտությամբ 38,5 միլիոն դոլար է:
Ի՞նչ կարելի է ասել էս մարդկանց.... հառամ ըլնի էդ պարգևավճարը, բկներիդ կանգնի !!!
Հ.Գ. Ի դեպ այս թվերը մտացածին չեն, դրանք վերցված են այսօր ԱԺ-ում քննարկված բյուջեի նախագծից: Հաշվեք, թե ինչքան մեծ գումարի մասին է խոսքը ու, թե քանի որդեկորույս ընտանիքի ու բանակի սպառազինության խնդիր կլուծվեր, եթե այն ուղղվեր բանակին: