f

Անկախ

Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամ Սիրիայի քաղաքացի 2-րդ վարձկանը. Դատախազություն


Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, անտեսելով ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ եւ պայմանագրեր, չկատարելով հրադադարի մի քանի համաձայնություններով ստանձնած պարտավորությունները, շարունակել է Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմում օգտագործել տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող վարձկանների:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը, վերջիններս ներգրավվել են Արցախի բնակչության դեմ ահաբեկչությական բնույթի՝ մարդկանց ոչնչացնելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ եւ հաղորդակցության միջոցներ, կապի միջոցներ կամ այլ գույք ոչնչացնելուն եւ վնասելուն ուղղված գործողություններում:

Այդ գործողություններն ուղեկցվել են Ադրբեջանի զինուժի կողմից ականանետային, հրթիռահրետանային, ավիացիոն եւ անօդաչու թռչող սարքերի միջոցով Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերին թիրախավորված հարցվածներ հասցնելով:

2020թ. նոյեմբերի 1-ին Արցախի Հանրապետությում իրականացվող ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ ՊԲ զինծառայողների կողմից հայտնաբերվել է Սիրիայի հյուսիսում տեղակայված ահաբեկչական ճամբարից Թուրքիայի Հանրապետության միջոցով Ադրբեջանի Հանրապետություն տեղափոխված, վերը նկարագրված գործողություններին «Համդան» խմբավորման ջոկատի կազմում անմիջականորեն մասնակցություն ունեցած վարձկան, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, Իդլիբ նահանգի Զիադիա գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջին:

Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրա շրջանակներում պատերազմ վարելու արգելված մեթոդներ կիրառելու, համակարգված, կանխամտածված եւ նպատակաուղղված կերպով մարդկային եւ գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով 2020թ. նոյեմբերի 2-ին վերջինս ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով, եւ 395-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու կասկածանքով:

Քննությունը շարունակվում է։

Դատախազություն պատերազմ ահաբեկիչներ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Ադրբեջանական կողմի վերադարձրած 30 զինծառայողների դիերն անճանաչելի են եղել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 127 նոր դեպք. մահացել է 9 մարդ
Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը ՔՊ-ական է (լուսանկար)
«Հասարակությունը երկփեղկված, ավելի ճիշտ է` բազմափեղկված է նախկինների, ավելի նախկինների, ամենանախկինների, սևերի ու սպիտակների...»
Ազոխցի ընտանիքը սգում է երկու հարազատի, հայրենիքի ու պապական տան կորուստը
Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի դի է հանձնել հայկական կողմին
ջհանգիրյանին հաղթել եմ, նիկոլից զզվել եմ, արայիկին լուրջ չեմ ընդունել` երեքն էլ վտանգավոր են.Զարուհի Փոստանջայան
Մենք պետք է շատ խնդրենք, որ այս վիճակում Վազգեն Մանուկյանը ղեկավարի ժամանակավոր կառավարությունը. Երվանդ Երզնկյան (տեսանյութ)
ՌԴ  փոխվարչապետը  հորդորել է  կորոնավիրուսով  վարակվածներին  զերծ մնալ պատվաստումներից
Պեկինում  օդը ԱՀԿ նորմայից 8 անգամ ավելի կեղտոտ է
Բայդենն՝  ԱՄՆ-ում  տնտեսական ճգնաժամի վատթարացման մասին
Ղրղզստանում 4.2  մագնիտուդ  ուժգնությամբ երկրաշարժ է  տեղի  ունեցել 
Կյանքից հեռացել է Լարի Քինգը
Գիտնականները պարզել են, որ օրգանիզմը «հիշում է» կորոնավիրուսը
Վատիկանի համար ճակատամարտում հայկական տոլման հաղթում է ադրբեջանական գորգերին
Ինչո՞ւ են հիմա՛ խոսում սրա մասին. Արթուր Ղազինյան
Արսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ
«Վակցինան չեն բերում, որ ժողովրդին փրկեն կովիդից, այլ բերում են, որ փող աշխատեն և ավելի վատ վիճակի մեջ գցեն». Գեորգի Պողոսյան
Շների գազազած ոհմակը Երեւանում հոշոտել է 207 գլուխ ոչխար, ընտանիքը կրել է 10 միլիոնի վնաս. Yerkir.am
Լիլիթ Մակունցի նշանակումը իրականում ծխածածկույթ է, որի հետևում Խառատյանը իրականացնելու է սորոսական գործունեություն. Նարեկ Մալյան
Մակունցին կնշանակեն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան. Միքայել Մինասյան
Եվ վերջ. Արմեն Գրիգորյան
Դավիթ Բաբայանը Զարեհ Սինանյանի հետ քննարկել է երկու գերատեսչությունների համատեղ քայլերը
Ադրբեջանում վախ կա, որ Նիկոլ Փաշինյանը կհեռացվի. Թուրքագետ
Իրանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ նոր վարչակազմին կոչ է արել չեղարկել Թրամփի օրոք սահմանված բոլոր պատժամիջոցները
Ավելին
Ավելին