f

Անկախ

Հանարքվեն բոյոկոտով աջակցենք Ալվինա Գյուլումյանին և Արևիկ Պետրոսյանին


Բոյկոտը որպես աջակցություն Սահմանդրական դատարանի դատավորներ Ալվինա Գյուլումյանին և Արևիկ Պետրոսյանին. ո՞ւր են ֆեմինիստները

Վերջերս հրատրակվեց գիրք «50 կանայք որ փոխել են աշխարհը», գրքում կան նաև հայ կանայք։ թե ինչպես են հեղինակները բացատրում, թե նրանցից ով ինչպես է փոխել աշխարհը, չգիտեմ, գիրքը չեմ կարդացել։ Բայց կարող եմ ասել որ Հայաստանի անկախությունից ի վեր պետական կառավարման համակարգում երեք կին փոխել են երկիրը. Լարիսա Ալավերդյանը առաջին օմբուդսմենի պաշտոնում, այն ժամանակ թղթակից էի ու տեսել եմ թե նա ինչ մեծ դեր էր խաղում իրավապաշտպանության ոլորտում՝ բացահայտելով մարդու իրավունքերի խախտումները ու նյարդայնացնելով իշխանություններին։ Մյուս երկուսը այսօր են փոխում երկիրը՝ Սահմնադրական դատարանի երկու կին դատավորները Արևիկ Պետրոսյանն ու Ալվինա Գյուլումյանը։ Նրանք այս երկու կանայք իրենց հինգ կոլեգաների հետ արդեն ինը ամիս դիմադրում են Կառավարության, Ազգային ժողովի ու հասարակական որոշ ուժերի կողմից ՍԴ֊ի վրա բիրտ ճնշումներին՝ պաշտոնական կաշառքից մինչև ահաբեկումներ ու փողոցային հարձակումներ։ Վարչապետը չկարողանլով կոտրել նրանց կամքը, գնաց ծայրահեղ քայլի՝ հանրաքվեի անվան տակ ամբոխ է հանում նրանց դեմ, ինչպես հին Հռոմի գլադիատորական մարտում ամբոխի այո֊ով է ուզում նրանց հեռացնել։ Սակայն ամբոխով ահաբեկումն էլ չի ազդում։ Նրանք իրենց դիմադրությամբ պաշտպանում են իրավական պետության հիմքերը և կերտում Հայաստանի անկախ դատական համակարգը։
Նրանք դիմադրությունը հրապարակային ձևակերպում են մասնագիտական և մտավորական խոսքով, հատկապես տպավորիչ էր Արևի Պետրոսյանի հարցազրույցը 168.am֊ին(հղումը մեկնաբանությունում)։
Սակայն Պետրոսյանի և Գյուլումյանի համար այս ծանր ժամանակներում որևէ ֆեմինիստակն կազմակերպություն կամ ֆեմինիստ չի աջակցում նրանց, հակառակը, շատ «ֆեմինիստներ» որ տարիներ աչքի էին ընկնում կանանց իրավունքների պաշտպանությամբ, աջակցում են իշխանական բիրտ ճնշումներին, և այս անարդար հանարաքվեն, որով ուզում են բարեխիղճ, ազնիվ, բարձր որակավորում ունեցող մասնագետներին ամբոխային այո֊ով հեռացնել։
Պատմության մեջ կանանց դերով հետաքրքրվածներին խորհուրդ կտայի այժմ, հենց այս պահին կարողանալ գնահատել երկու կանանց դերը ու աջակցել նրանց, թե չէ ինչ որ ժամանակ անց, քսան֊երեսուն տարի անց ինչ որ գրքում, ասենք այսպիսի անվանումով՝ «10 կանայք որ փոխեցին Հայաստանը» նրանց մասին գրելով սոսկ պատմության արձանագրությամբ կզբաղվեն, որը արդեն աջակցություն չես անվանի, աջակցության պահը հիմա է, որ բաց է թողնվում։

Հանարքվեն բոյոկոտով աջակցենք Ալվինա Գյուլումյանին և Արևիկ Պետրոսյանին


 

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Սահմանադրական դատարան հանրաքվե

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին