f

Անկախ

Ինչի հաշվին են գեներացվելու նախատեսվածից 40 մլրդ-ով ավել հարկային եկամուտները․ պարզաբանում է ՊԵԿ նախագահը


2020թ․-ին հարկային եկամուտները գերազանցելու են 1 տրիլիոն 360 միլիարդ դրամը, ինչը «ՀՀ 2020 թ․-ի բյուջեի մասին» օրենքով նախատեսվածից 40 միլիարդով ավել է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

«ՀՀ 2020-ի բյուջեի մասին» օրենքով նախատեսված է 1 տրիլիոն 320, 5 միլիարդ դրամ, սակայն մեր կանխատեսումներով այն կարող է կազմել 1 տրիլիոն 360 միլիարդ դրամ և հնարավոր է մի փոքր ավելի, ինչը բավականին լավ ցուցանիշ է։ Համավարակի ազդեցության և պատերազմական գործողությունների արդյունքում սպասումները մի փոքր ավելի վատն էին, բայց մեր բիզնեսը կարողացավ իր տեղը գտնել, ինչը մեր տնտեսության մեջ դրական երևույթ է, քանի որ մենք կարող ենք ասել, որ տնտեսության մակրոտնտեսության վիճակը կայուն է, որը հնարավորություն է տալիս ապահովել տնտեսության մինիմում մակարդակ, ինչից էլ գեներացվում են հարկերը»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Ըստ նրա՝ տնտեսության մյուս ճյուղերի հարաբերական կայունության ապահովմամբ  հնարավոր է եղել գեներացնել հարկային պարտավորությունները ու կատարողականը։

«2020թ․-ի տասը ամիսների հարկային եկամուտների հավաքագրումնը արդեն կազմել է 1 տրիլիոն 134, 8 միլիարդ դրամ, որից 1 տրիլիոն 19 միլիրադ դրամը զուտ հարկային եկամուտներն են, 228 միլիարդ դրամը դրանք մաքսային գծով վճարներն են, հարկ վճարողներին վերադարձված գումարը կազմում է 112, 3 միլիարդ դրամ, ինչը տարվա ընթացքում դրական ցուցանիշ է։ 2019թ․-ի տարբերությունը այս տարվա 10 ամիսների համեմատությամբ  կազմում է 61 միլիարդ դրամ, այս բացասական տարբերությունը մտահոգիչ է այն տեսանկյունից, որ 2019թ․-ի ընթացքում տրանսպորտային միջոցների մեծածավալ ներմուծման արդյունքում մաքսային վճարներն ավելի շատ են կազմել, քան 2020թ․-ին»,- նշեց նա։

Թե  տնտեսության ո՞ր ճյուղերի կայունության ապահովման շնորհիվ է եղել գեներացնել հարկային եկամուտները, ՊԵԿ նախագահը թվարկեց՝ արդյունաբերությունը, հանքարդյուանբերությունը, մանրածախ առևտուրը։

ՊԵԿ նախգահը հավելեց, որ ավելացված արժեքի հարկ վճարողների կարգապահության մակարդակն ավելի բարձր է, քան շրջանառության հարկ վճարողներինը։

ՊԵԿ Էդվարդ Հովհաննիսյան

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին