Երեւանի քաղաքապետարանը ռեպորտաժ է պատրաստել Երեւանի ծննդատներից, որտեղ ծնվում են արցախցի փոքրիկներ:
Նոր ծննդաբերած արցախցի կինը պատմում է. «Պատերազմը սկսվեց սեպտեմբերի 27-ին, հենց այդ օրն էլ դուրս եկանք Ստեփանակերտից: Իմ ընտանիքի բոլոր անդամները էնտեղ են: Եղբայրս է զոհվել հոկտեմբերի 9-ին: Հավատը մեծ է, եթե ինքն իր արյունը տվել է այդ հողի համար, ուրեմն պետք է հաղթենք: Աստված մի կյանք վերցրեց, մյուսը տվեց»:
Հադրութի բնակիչ Սյուզաննա ջավակյանն էլ նշում է. «Սա իմ երրորդ տղաս է: Ամուսինս կռվի առաջին օրից մինչեւ այս պահը Արցախում է»:
Նշենք, որ հոկտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում Երևանում ծնվել է 480 երեխա՝ 241 տղա, 239 աղջիկ: