Հանրապետական կուսակցությունը հստակորեն առաջընթաց է գրանցում նախագահական ընտրություններում, ներառյալ առանցքային տատանվող նահանգներում: ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է պետության գործող ղեկավար Դոնալդ Թրամփը։ Գրում է Gazeta.ru-ն:
«Ես լսել եմ, որ մեր գործերը լավ են Ֆլորիդայում, Արիզոնայում, անհավանական է նաև Տեխասում ... Ես լսել եմ, որ մենք ամենուր առաջատար ենք, դա հիանալի է», - ասել է Թրամփը:
Նա նաև կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին հաղթահարել միջկուսակցական գժտությունները:
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվում են նախագահական ընտրություններ: Հիմնական մրցակիցներն են պետության գործող ղեկավար Դոնալդ Թրամփը և դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը: