Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսային վարակից 353 հիվանդ է մահացել, ինչը մայիսի 6-ից ի վեր առավելագույն ցուցանիշն է։ Այդ մասին հայտնում է Il Messaggero- ն՝ վկայակոչելով Իտալիայի Առողջապահության նախարարության տվյալներին: Գրում է Gazeta.ru-ն։
Վերջին 24 ժամվա ընթացքում Իտալիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 28244 նոր դեպք:
Երկրում COVID-19 դեպքերի ընդհանուր թիվը հասել է 759 829-ի:
Իտալիայում համաճարակի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 39412 մարդ:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազնցում է 46 միլիոնը։