Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը ԱՄՆ նախագահական ընտրություններում ինքն իր օգտին է քվեարկել: Այդ մասին նա հայտարարել է թվիթերյան իր միկրոբլոգում։ Գրում է Gazeta.ru-ն։
«Այսօր ես իմ կյանքում առաջին անգամ եմ քվեարկում Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում, և նրա օգտին, ում իսկապես վստահում եմ ... ինքս ինձ», - գրել է Ուեսթը:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունենում նոյեմբերի 3-ին: Ամերիկացիները ընտրություն պետք է կատարեին դեմոկրատների թեկնածու, ԱՄՆ նախկին փոխնագահ Ջո Բայդենի և հանրապետական կուսակցության ներկայացուցիչ և գործող նախագահ Դոնալդ Թրամփի միջև։