f

Անկախ

Այս պատերազմում մեր զոհերի, կորուստների 90 տոկոսը պայմանավորված չէ դասական մարտերով, այլ թշնամու տեխնոլոգիական առավելությամբ. «Ժամանակ»


Ֆիզիկայի ֆակուլտետ գնալը պետք է համարվի հայրենասիրության բարձրագույն դրսևորում, դա պետք է քարոզվի բոլոր մակարդակներով։ Մենք թևակոխել ենք 5-րդ սերնդի պատերազմի դարաշրջան։ 5-րդ սերնդի պատերազմը տարբերվում է նրանով, որ լրիվ տեխնոլոգիական է։ Փաստացի այս պատերազմում մեր զոհերի, կորուստների 90 տոկոսը պայմանավորված չէ դասական մարտերով, այլ թշնամու տեխնոլոգիական առավելությամբ։ Հիմա իրենք առավելություն ունեն օդում, տարիներ հետո, ակնհայտ է, այն կլինի գետնի վրա, ցամաքում։ Ռոբոտներ են լինելու, ոզնիներ, որոնք կարող են մտնել ու պայթեցնել մեր բլինդաժները։ Ակնհայտ է, որ մենք թևակոխել ենք տեխնոլոգիական պատերազմի դարաշրջան։ Այդ տեխնոլոգիական մոդեռնիզացիան մեր ազգի մոտ դոկտրինային պետք է լինի վերից վար։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Իշխանյանը։

«Թուրք ֆիզիկոսները ստեղծել են Բայրաքթարը, հիմա արդեն ստեղծում են դրանից ավելի հզորը, ուժեղը։ Այս օրերին էլ փորձարկումներ են արել։ Ինչո՞ւ եմ սա ասում։ Գիտական մոդեռնիզացիան պետք է լինի մեր ընտանիքներում, մեր բոլորի տանը, գիտակցության մեջ»,- ասել է ֆիզիկոսը։

Նրա խոսքով՝ մի քանի պարզ ցուցանիշներ պետք է հաշվի առնել նախքան խոսելը գիտության զարգացման մասին։

«Գոյություն ունի պարզ ցուցանիշ՝ ՀՆԱ-ի մասհանում։ Այդ մասհանումը Թուրքիայում կազմում է ՀՆԱ-ի 2 տոկոսը, Իսրայելում գիտությանը հատկացվում է ՀՆԱ-ի 4 տոկոսը, Հայաստանում՝ 0,2։ Հայաստանը զբաղեցնում է վերջին տեղերից մեկը։ Քանի դեռ չկա արմատական փոփոխություն այս առումով՝ խոսել որևէ բանից անիմաստ է։ Մենք հիմա փորձում ենք թուրքական Բայրաքթարներից պաշտպանվելու համակարգ ստեղծել, զբաղված ենք դրանով, ու ասեմ պարզ բան՝ նյութատեխնիկական բազան զրո է, 30 տարվա մեջ գումար չի հատկացվել այդ ուղղությամբ։ Եթե դուք ուզում եք տուն կառուցել, առանց ցեմենտի, քարի, բահի, քլունգի՝ կարո՞ղ եք անել։ Իհարկե ոչ»,- շարունակել է պրոֆեսոր Արթուր Իշխանյանը։

Նրա խոսքով՝ կա՛մ մենք կգիտակցենք գիտության կարևորությունն ու գիտության վերաբերյալ կունենանք տարրական պատկերացում, կա՛մ մենք դատապարտված ենք լինելու։

«Մեկ Բայրաքթարի ստեղծման վրա իրենք ծախսել են 270 մլն դոլար։ Դա մեր 15 տարվա գիտության ֆինանսավորումն է ընդհանրապես։ ՀՆԱ-ից 0,2 տոկոս հատկացում անելով խոսել որևէ բանի մասին՝ անիմաստ է։ Սովետական Միության ժամանակ մենք ունեինք 32 հազար գիտնական, այսօր ունենք ընդամենը 3000, որի կեսը՝ հասարակագետներ»։

Իշխանյանի խոսքով՝ սա կատաստրոֆա է։ Մեր ինստիտուտը, որը լավագույններից մեկն է, այսօր ունի 70 գիտաշխատող, որից 60-ը 75 տարեկանից բարձր են։

արցախյան պատերազմ Արթուր Իշխանյան մամուլ

Տեղի է ունեցել առերես հարցաքննություն ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ
«Փաստ». Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ»
ՀՀ պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում` ցեղասպանության զոհերի անունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»․ Թաթոյան
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ»
Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը
Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
«Հրապարակ». Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
«Ժողովուրդ». Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ
«Փաստ». Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը»
«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով
Ռուսաստանի և Իսրայելի անվտանգության խորհուրդների քարտուղարները բանակցություններ են վարել
Լեմկինի ինստիտուտը պատասխանել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը
Գերմանիան Իսրայելին հորդորում է հարգել միջազգային իրավունքը
Գերմանիայի կանցլերը քննադատել է Վրաստանի՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Իրանի հարձակումը Իսրայելին ստիպել է հետաձգել Ռաֆահի վրա հարձակման ծրագրերը. CNN
Ռուսաստանը և Տաջիկստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Մակրոնը հույս ունի համոզելու տարածաշրջանի երկրներին, որ Իրանը սպառնալիք է
Ավելին
Ավելին