Մեքսիկայի Գերերո նահանգում 4,7 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել; Այդ մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը;
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տլակոտեպեկ քաղաքից 38 կմ դեպի հարավ-արևմուտք:
Օջախի խորությունը գտնվել է 62.9 կմ խորության վրա: Երկրաշարժի հետևանքով տուժածների և ցունամիի առաջացման վտանգի մասին տվյալները բացակայում են;
Ավելի վաղ հաղորդվել էր Խաղաղ օվկիանոսում՝ Կամչատկայի ափերի մոտ, 6,5 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժի մասին: