f

Անկախ

Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի նկատմամբ հարձակումները կրում են թիրախային բնույթ. ՄԻՊ


Ադրբեջանի  նպատակն է Արցախին հասցնել հնարավորինս շատ վնաս՝ առաջնահերթ նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, վերջիններիս ուղղությամբ արգելված զինատեսակներով զինված հարձակումները կրում են թիրախային բնույթ: Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ակնհայտ է, որ խոսքը թիրախային զինված հարձակումների մասին է՝ թե Արցախի, թե Հայաստանի խաղաղ բնակավայրերի նկատմամբ, խոսքը մտադրված թիրախային հարվածներ հասցնելու մասին է: Հատկապես Արցախի դեպքում դա առավել քան ակներև է, մտադրությունն է հասցնել այնքան վնաս, որքան հնարավոր է՝ հենց առաջնահերթ նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ»,-ասաց ՄԻՊ-ը:

ՄԻՊ-ն ուշադրության ներքո է պահում նաև Հայաստանի խաղաղ բնակավայրերի նկատմամբ հարձակումները: Երկու մարզի բնակավայրերի ուղղությամբ կատարվում են զինված, հրթիռային հարձակումներ: Խոսքը հենց առաջին օրերից Գեղարքունիքի մարզի խաղաղ բնակավայրերի, գյուղերի նկատմամբ հարձակումների և Սյունիքի մարզի Երիցվանք, Արծվանիստ, նաև Դավիթ Բեկ, Ագարակ գյուղերի նկատմամբ հարձակումների մասին է:

«Այս ամենի հետևում պետք է հստակ հասկանալ, վերլուծել, գտնել իրական դրդապատճառները, իրական մտադրությունները: Նախ պետք է հաշվի առնել հետևյալ գործոնները՝ թիրախային զինված հարձակումները խաղաղ բնակավայրերի նկատմամբ, զինված հարձակումներն արգելված զինատեսակներով: Մասնավորապես, եթե սկզբում խոսքը միայն կասետային զինատեսակների մասին էր, ապա հիմա արդեն՝ քիմիական տարրեր պարունակող, զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման մասին է: Ակնհայտ է մտադրությունը՝ արգելված զինատեսակներով էլ ավելի մեծ վնաս հասցնել խաղաղ բնակավայրերին: Այդ հարձակումները կրում են հենց թիրախային բնույթ»,-ասաց Թաթոյանը:

Նա շեշտեց, որ այդ հարձակումների թիրախային բնույթն ակնհայտ է դառնում, երբ Ադրբեջանը վնասներ է հասցնում բնակչության համար կենսական նշանակության քաղաքացիական օբյեկտներին:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան

Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
Ավելին
Ավելին