ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայն չէ, որ հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոյի «Մակաբույծները» ֆիլմը Օսկար մրցանակի է արժանացել: Այս մասին նա հայտարարել է Կոլորադոյում հավաքույթի ժամանակ ելույթ ունենալիս: Գրում է Russian.rt.com-ը;
«Կինոակադեմիայի մրցանակն այս տարի ուղղակի սարսափելի էր: Եվ հաղթողը Հարավային Կորեայից ֆիլմ է: Ի՞նչ է այնտեղ կատարվում» - Fox News հեռուստաալիքը մեջբերում է Թրամփի խոսքերը:
Նրա խոսքերով՝ Վաշինգթոնը «բավականաչափ խնդիրներ ունի Հարավային Կորեայի հետ առևտրի ոլորտում, իսկ նրանք նրանց տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում մրցանակ են հանձնել»:
«Դա նորմա՞լ է»: Չգիտեմ; Վերադարձրեք «Քամուց քշվածները», «Սանսեթ պուրակը»: Այնքան հիասքանչ ֆիլմեր կան», - հայտարարել է ամերիկացի առաջնորդը:
Հիշեցնենք, որ «Մակաբույծները» ֆիլմը տարվա լավագույն ֆիլմ էր ճանաչվել: Առաջին անգամ գլխավոր Օսկարը շնորհվել է ոչ անգլալեզու ֆիլմի: