f

Անկախ

Ո՞ր մարզպետներն են հետևել վարչապետի կոչին և մեկնել առաջնագիծ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 21-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում կամավորական ջոկատներ ստեղծելու և հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու կոչ էր արել՝ նշելով, որ այն ուղղված է մեր երկրի բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, այդ մարմինների ղեկավարներին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին: Հայտարարությանը հաջորդել էին՝ ինչպես շարքային քաղաքացիների, այնպես էլ՝ մարզպետների, քաղաքապետերի և գյուղապետերի ֆեյսբուքյան գրառումները, որ հետևելով վարչապետի կոչին՝ պատրաստվում են մեկնել առաջնագիծ:

Վարչապետի այդ հայտարարությունից 2 շաբաթ է անցել, 168.am-ն այսօր հետաքրքրվել է, թե արդյո՞ք բոլոր մարզպետներն են հետևել վարչապետի կոչին, և ինչպես որ իրենք էին գրել իրենց ֆեյսբուքյան էջերում, մեկնե՞լ են ռազմաճակատ:

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը վարչապետի ելույթի օրը՝ հոկտեմբերի 21-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչով դիմեց մարզի բնակիչներին.

«Բոլորիդ կոչ եմ անում ինձ հետ միասին զինվորագրվել հայրենի սուրբ հողի պաշտպանությանը»:

Արագածոտնի մարզպետարանից այսօր մեզ հայտնեցին, որ Դավիթ Գևորգյանն առաջնագծում է.

«Դավիթ Գևորգյանը մարզի մյուս կամավորների հետ միասին հոկտեմբերի 26-ին մեկնել է առաջնագիծ»:

Նյութը պատրաստելու ընթացքում Արագածոտնի մարզպետի օգնական Մերի Բադալյանը նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրեց այդ ընթացքում մարզպետի հետ ունեցած հեռախոսազրույցի տեքստը:

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հոկտեմբերի 22-ին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր իր զինվորական գրքույկը և գրել.

«Սիրելի՛ արարատցիներ, շտապեք կամավորագրվել և ձեր կանոնավոր ջոկատով եկեք միանանք առաջնագծում կռվող մեր ՀԵՐՈՍ տղերքին։  Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը‼️ Գալի՛ս ենք»:

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հեռախոսահամարն անհասանելի էր, ուստի մարզպետարանից հետաքրքրվեցինք, թե արդյոք Գարիկ Սարգսյանը մեկնե՞լ է առաջնագիծ:

«Իր գրառումից հետո Գարիկ Սարգսյանը մարզի կամավորների հետ միասին անցել է մարտական պատրաստվածության դասընթացներ, որից անմիջապես հետո մեկնել է Արցախ, առաջնագծում է»,- ասաց մարզպետարանի աշխատակիցը:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 23-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Համայնքներում կամավորական ջոկատների ձևավորման գործընթացը շարունակվում է, և մեծ համախմբվածությամբ բոլորս պատրաստ ենք մեկնելու Արցախ` սահմանին կանգնած մեր եղբայրների հետ իրականացնելու Հայրենիքի պաշտպանությունն ու կերտելու այդքան սպասված հաղթանակը»:

Համբարձում Մաթևոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ երեկ է վերադարձել Արցախից.

«Առաջնագծում եղել եմ, նոր եմ վերադարձել: Հայտարարությունից հետո մենք անցել ենք համապատասխան ներդաշնակում, պատրաստություն և գնացել ենք: Գործընթացը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկիրը գտնվում է պատերազմի մեջ, գործընթացը շարունակական է և այնքան կշարունակվի, մինչև մենք հաղթենք»:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հոկտեմբերի 22-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Հենց այս պահից սկսած լծվում ենք համայնքներում կամավորական ջոկատների ձևավորմանը: Ապա զորամասերից մեկում անցնում ենք ներդաշնակում, պատրաստում և ըստ անհրաժեշտության մեկնում ենք հայրենիքի պաշտպանության առաջնագիծ»:

Գեղարքունիքի մարզպետից ևս հետաքրքրվեցինք, թե արդյոք եղե՞լ է առաջնագծում, կամ պատրաստվո՞ւմ է մեկնել.

«Վարչապետի կոչին բավական լավ արձագանք եղավ մարզում, համապատասխան բոլոր վաշտերը ձևավորված են, բոլոր ներդաշնակումներն անցնում են: Ամեն ինչ շատ բարձր մակարդակի վրա է, ըստ զինվորական կանոնակարգերի՝ առաջ է գնում»:

Ճշտող հարցին՝ պատրաստվո՞ւմ է մեկնել առաջնագիծ, Գնել Սանոսյանը պատասխանեց.

«Այս պահին Covid-ով վարակված եմ, որոշակի փուլից հետո հետ եմ եկել մարզպետարան, փոխմարզպետն է հիմա տղաների հետ, մնացածն ընթացքում կտեսնենք»:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հոկտեմբերի 21-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Ես՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանս, միանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, վայրկյան անգամ չվարանելով՝ կամավորագրվում եմ Հայրենիքիս պաշտպանության սուրբ գործին»:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տեղեկացրեց, որ ստորաբաժանումն իր գլխավորությամբ վաղը մեկնելու է առաջնագիծ.

«Մարզի կտրվածքով ստորաբաժանումներ ենք կազմավորել, 1-շաբաթյա պարապմունքներ ենք անցկացրել, կազմակերպչական շատ հարցեր ենք լուծել  և վաղը մեկնելու ենք ռազմաճակատ»:

Կոտայքի մարզպետի ԺՊ Առնակ Ավետիսյանը հոկտեմբերի 21-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Եվս մեկ անգամ հորդորում ենք դիմել ձեր համայնքի համայնքապետարաններ՝ կամավորագրվելու և միասին իրականացնելու մեր հայրենիքի պաշտպանությունն ու կերտելու այդքան սպասված հաղթանակը: Ի գո՛րծ»:

Կոտայքի մարզպետի ԺՊ Առնակ Ավետիսյանից ևս հետաքրքրվեցինք, թե իրենց մարզում ի՞նչ փուլում է կամավորագրման գործընթացը.

«Ջոկատները մեր մարզից, տարբեր համայնքներից, համայնքների ղեկավարների գլխավորությամբ, մի մասը մեկնել են առաջնագիծ, մի մասը պատրաստություն են անցնում, պրոցեսն ընթացքում է»:

Ճշտող հարցին՝ դուք մեկնելո՞ւ եք առաջնագիծ, Ավետիսյանը պատասխանեց.

«Այս պահին՝ ոչ, քանի որ ես ժամանակավորապես կատարում եմ մարզպետի պարտականությունները, բայց ցանկացած պահի պատրաստ եմ իմ հնարավորությունների չափով իրականացնել խնդիրներ: Այս պահին այստեղ եմ իմ ծառայությունն իրականացնում»:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հոկտեմբերի 21-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Քաջ գիտակցում ենք պատմական այն շրջադարձային փուլը, որում ապրում ենք, սա մի նոր Սարդարապատ է, սա մեր գոյության և ինքնության վճռորոշ պայքարն է, և այս պայքարում մեր անելիքը մեկն է՝ պայքարել մինչև վերջ, մինչև հաղթական ավարտ»։

Շիրակի մարզպետարանից մեզ փոխանցեցին հետևյալը.

«Շիրակի ջոկատն այս պահին զորամասում մասնակցում է պատրաստականության դասընթացներին, մարզպետը և ջոկատը սպասում են համապատասխան ցուցումների, և դրանց առկայության դեպքում իրենք կմեկնեն առաջնագիծ: Սպասում են համապատասխան ցուցումների»:

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հոկտեմբերի 22-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Գոտեպնդվե՛նք, սիրելի՛ հայրենակիցներ, և բոլորս մեկ մարդու նման կանգնենք  հայրենիքի պաշտպանության դիրքերում:  Ուրեմն` միասնական պայքար` հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ…»

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանից ևս հետաքրքրվեցինք՝ արդյոք եղե՞լ է առաջնագծում կամ պատրաստվո՞ւմ է մեկնել, նախ հարցրեց՝ հիմա դա պետք է մեկնաբանվի՞, դրական պատասխան լսելուց հետո ասաց.

«Կարծում եմ՝ դա ճիշտ չի լինի՝ հիմա մեկնաբանվի»:

Հարցին՝ ինչո՞ւ, բոլոր մարզպետները նույն պահին ֆեյսբուքյան գրառումներ կատարեցին, այդ թվում՝ նաև դուք, թե՝ բոլորս գնում ենք: Հիմա 2 շաբաթ է անցել այդ հայտարարությունից.

«Այդ գրառումներով առաջնորդվեք, մի մասը, ովքեր, որ այնտեղ են, իրենցից կարաս հետաքրքրվես: Հիմա ես ոչ մի բան չեմ մեկնաբանում, եղբայր»:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան հոկտեմբերի 22-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Ստեղծվում են համայնքային կամավորական ջոկատներ։ Ռազմաճակատում կերտվող հաղթանակը մինչև վերջ հասցնելու և ամրապնդելու համար հայրենիքը բոլորիս կարիքն ունի: Յուրաքանչյուրս անենք առավելագույնը հանուն հաղթանակի, հանուն Հայաստանի»:

Տավուշի մարզպետարանից մեզ փոխանցեցին, որ իրենց մարզում ևս ակտիվորեն քայլեր են տարվում կամավորական ջոկատներ ստեղծելու ուղղությամբ, բացի այդ,  աշխարհազորում ներգրավվելու գործընթացն է մեկնարկել.

«Տավուշի մարզպետի գրառման մեջ որևէ ձևով նշված չէր, որ ինքը մեկնելու է  ռազմաճակատ, այլ, որ Տավուշում ստեղծվում են կամավորական ջոկատներ, մասնավորապես՝ սահմանամերձ համայնքներում աշխարհազորի գործընթացն է մեկնարկել ու շատ ակտիվորեն ընթանում է»:

Հաշվի առնելով, որ Սյունիքի մարզում իրավիճակը ևս լարված է եղել, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հետ Արցախ մեկնելու վերաբերյալ չենք զրուցել:

մարզպետներ

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին